fbpx

Ինչպես են ապրում բերգդամները՝ մարդիկ, որոնք երբեք չեն լվացվում

Մեր աշխարհը հարուստ է բազմապիսի ազգերով և ժողովուրդներով, որոնք ունեն կյանքի սեփական պատկերացումներն ու դասավորությունը: Նրանց ավանդույթները ձևավորվել են դարերով և այդքան էլ հեշտ բան չէ դրանցից հրաժարվելը: Մարդիկ վախենում են որևէ նոր բանից և այդ պատճառով ապրում են հնով: Նրանց համար դա նորմ է:

Այսօր մենք կխոսենք բերգդամ արտառոց ցեղի մասին: Նրանց մաշկը մուգ է՝ մոտ կապույտին: Եվ դա մարմնի վրա կեղտի շերտի պատճառով է: Այս ցեղի մարդիկ պաթոլոգիկ կերպով վախենում են ջրից, նրանք խուսափում են ջրից և այդ պատճառով երբեք չեն լվացվում: Բայց զարմանալիորեն նրանք հոգ են տանում իրենց ատամների մասին՝ մաքրում են դրանք ինքնաշեն խոզանակներով և կաշվի կտորով: Բայց քանի որ բերգդամները հիմնականում սնվում են արմատներով և կոշտ կերակուրով, ատամներն արագ դառնում են ոչ պիտանի: Փչացած ատամները շամանները հանում են փայտով հարվածելով:

Տղամարդիկ համարվում են մեծահասակ, երբ երկու անգամ գնում են որսորդության և իրենց հետ բերում են որսը: Առաջին անգամ որսը նրանք տալիս են ցեղին, բայց իրենք չեն կարող ուտել միսը, բայց արդեն երկրորդ արշավից հետո նրանք համարվում են մեծահասակ և կարող են ուտել բոլորի հետ միասին: Դա վերաբերում է նաև աղջիկներին, քանի դեռ նրանք երիտասարդ են՝ չեն կարող ուտել այն կերակուրը, ինչ ուտում են ցեղի մյուս կանայք: Բայց հենց սկսեն աճել կաթնագեղձերը՝ աղջիկը համարվում է մեծահասակ:

Գիտնականները կանխատեսում են, որ շուտով բերգդամներն ուղղակի կվերանան: նրանք գտնվում են վերացման եզրին: Ցեղում կա շաման, որը կարող է օգնել հիվանդին: Սակայն որևէ բժշկության մասին խոսք անգամ գնալ չի կարող: Շամանն ընդամենը փոխանցում է աստվածների կամքը՝ եթե մարդուն տրված է ապրել, շամանը կկատարի բժշկող ծես, իսկ եթե ոչ, ապա ոչ ոք չի բուժի և չի օգնի հիվանդին: Նրան ուղղակի կթողնեն մահանա:

Սակայն բերգդամների մոտ կա նաև մի սարսափելի ավանդույթ: Ծնված երկվորյակ երեխաները համարվում են վատ նախանշան: Եվ որպեսզի մի նորածինը ապրի, մյուսի վրա կատարում են կենդանի թաղման ծիսակատարություն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչպես են ապրում բերգդամները՝ մարդիկ, որոնք երբեք չեն լվացվում
Գարու՜ն դու եկար…