fbpx

Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Հրաժարվում եմ

abstract_DarkArt_Gothic_Wallpapers_mixed_HQ_wallpapers-20.jpg_Far_From_LifeԴու, որ կոչվում ես կյանք ու մեջդ ես առնում
Սերն ու բերկրանքը , թանկն ու էժանը,
Ուրախությունն ու վիշտը մարդկային,
Ամենասուրբն ու թանկը հոգևոր,
Որ պարուրում ես մարդկանց ջերմությամբ,
Որ տեղ ես տալիս այս արևի տակ,
Որ սեր ես տալիս, սեր՝ անզուսպ անսպառ,
Որ խելք ես տալիս ու միտք բանական,
Որ մեզ զատում ես գել ու գազանից,
Զանազանում ես թռչող ու սողող հարյուր հազարից,
Մեզ միտք ես տալիս թռչելու համար,
Մեզ հույս ես տալիս ՝ապրելու համար,
Աղոթք-ինքնախաբկանք ես հնարում նաև
Հոգեմաքրման, արդարացումի ու դարձի համար…
Տալիս ես ամեն ամեն, ամեն բան,
Չխնայելով սփռում ես իմ դեմ
Այն ինչ որ ունես, թե թանկ թե էժան,
Զետեղել ես դու այս գնդի վրա
Ու ինձ պահում ես թանկ հյուրի նման…
Իմ պես պահում ես նաև բոլորին,
Անխտիր շահում, անխտիր պահում,
Հավասար բաշխում ու չես խնայում…

Էս կյանքը կյանք չի….. լսում ես դու միշտ
Գոհության տեղը դժգոհում են միշտ,
Քեզ անիծում են, հրաժարվում են երբեմն նաև
Ու ես էլ այսօր ՝ բոլորի նման
Անիծելու եմ, բայց ոչ քեզ, այլ ինձ
Դու ինչ մեղք ունես, որ ես անզոր եմ,
Որ տվածդ ինձ էլ չի հերիքում,
Որ երբ անսեր եմ, ես սեր եմ խնդրում,
Ու երբ տալիս ես , սիրուց շնչահեղձ
Թունդ ու սրտագին քեզ եմ հայհոյում
Դու ինչ մեղք ունես, որ ես պարապ եմ,
Որ ծույլ եմ այսքան, ու ինքնահավան….
Քեզ չեմ անիծում, ինձ եմ անիծում
Որ դատարկ եմ ես ու արժեքազուրկ…..
Դու տվել ես ինձ ամեն , ամեն բան,
Որ անհոգ ապրեմ քո հովանու տակ,
Իսկ ես ինքնակամ , իսկ ես հուսահատ,
Ես իմ թափանցիկ երազանքներով,
Ես իմ անթաքույց նկրտումներով,
Ու հազիվ շնչող հույսով իմ տկար
Քեզ տեղյակ պահել որոշել եմ ես,
Քո տվածներից հրաժարվելու,
Քեզ լքելու ու հեռանալուս որոշման մասին…..

Էն, ինչ ունեցա, իմ շնորհը չէր,
Քեզ եմ պարտական տեսածիս համար,
Ու շնորհակալ եմ հյուրընկալության,
Ինձ բոլորի չափ սիրելու համար:
Առանց պահանջի ու առանց պարտքի
Ես քեզ եմ հանձնում են, ինչ տըվել ես,
Քեզ կյանքս եմ հանձնում, տես , թե պետք կգա,
Տուր մեկ ուրիշին, ով կարիք ունի
Հաշտ ու համերաշխ քեզ հետ ապրելու:

Ես անզոր եմ էլ քեզ դիմանալու,
Բայց խնդրանք ունեմ, որ պիտ կատարես,
Թե տեսնես Աստծուն, ում հնարել ես,
Փոխանցիր նրան, որ ես, ստեղծածդ,
Ես, անզոր ու խեղճ քո խաղալիքը
Քեզ ձեռնոց եմ նետում մարտի
Քեզ ասում եմ , որ ճիշտ չես դատում,
Տարիքդ անցել է,
Չես զանազանում ճիշտը սխալից,
Իջիր վերևից ու ոնց չլինի
Կփոխարինի մեկը քեզ անշուշտ
Որ լավ տեղյակ է մարդու պետքերից…

Հերիք ծիծաղես ու խաղաս մեզ հետ,
Խամաճիկի պես դես ու դեն տանես,
Ու հերիք փորձես չափել հավատս,
Համբերությունս ու աղոթքս չափես:
Դու ինքնակոչ ես ու չքննարկվող,
Իսկ մենք բանական, փնտրող ու պարզող,
Քեզ վաղուց արդեն էլ չեմ հավատում ,
Ու չեմ աղոթում արդեն շատ վաղուց:
Ու գնում եմ ես, որ էլ չպարեմ քո նվագի տակ
Քո բյուր փորձերին, որ փորձանք դառան
Նոխազ չդառնամ , չսողամ բնավ ու տառապեմ…
Ես չեմ վախենում ու չեմ էլ փախչում,
Այլ հեռանում եմ, որ եթե ուզես
Կարող ես կոչել
Հրաժարական…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Հրաժարվում եմ
Թե ինչն է ատում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանը