Ամբողջ կյանքդ սպասում ես հանդիպել մեկին, ով կհասկանա քեզ և կընդունի այնպիսին, ինչպիսին որ կաս: Եվ հետո գալիս է գիտակցումը, որ այդ «մեկը»՝ հենց դու ես:
Միայն մեր ձեռքերում է մեզ ընդունելու, ներելու, ուրախանալու և երազելու ուժը: Որոշեք լինել երջանիկ՝ գրկախառնվեք, կիսվեք, նայեք արևամուտին, ծառ և ծաղիկ տնկեք, երաժշտություն լսեք, գրքեր կարդացեք, զբաղվեք սպորտով: Հենց ՈՐՈՇԵՔ՝ ձեր երջանկության համար շատ կարևոր է հենց գիտակցական որոշումը: ՈՉ ՄԵԿ, ձեզանից բացի, ձեզ երջանիկ չի դարձնի: Կարևորագույն սկզբունք:
Եվ ահա, թե էլ ինչի մասին է պետք միշտ հիշել.
80/20-ի օրենքը (Պարետոի օրենքը)
Ձեր արդյունքների և շահույթների 80%-ը բերում են ձեր գործողությունների 20%-ը: Շատ բաներ, որ դուք անում եք, իրականում այդքան էլ անհրաժեշտ չեն: Օպտիմիզացրեք ձեր ժամանակը: Մտածեք. 80% գործնականում ոչ պիտան աշխատանք: Ասում եք ո՞ւմ մոտ ժամանակ չկա սիրելի հոբբիի համար:
Պարկինսոնի օրենքը
Դուք կարող եք անել այն, ինչ ձեզ պետք է՝ շատ ավելի արագ: Որքան ժամանակ հատկացնեք խնդրին, այնքան շատ կծախսեք: Իսկ եթե հակված եք գործերը հետաձգել վերջին րոպեին, ապա անկախ այն բանից, հատկացրել եք ձեզ շաբաթ, թե ամիս՝ աշխատանքը միևնույն է կկատարվի վերջին 2 օրում:
Սկզբում տվեք, իսկ հետո ստացեք
Հենց այդ կարգով, այլ ոչ հակառակ: Ժամանակի ընթացքում դուք կստանաք ավելին, քան տվել եք: Ուրախացեք աշխարհի համար: Ամեն վայրկյան աշխարհում երազանքներ են ի կատար ածվում: Վաղը նաև կարող է ձեր երազանքը կատարվել: Ոչ մի մարդ, ով բարի գործ է կատարել, երբեք ավելի պակաս պարգև չի ստացել, քան տվել է:
Սխալներն ու անհաջողությունները՝ դա լավ է
Դրանք օգնում են ձեռք բերել անգին փորձ, իմանալ շատ ու շատ հետաքրքիր բաներ և դառնալ հաջողակ, քանի որ հաջողությունը կյանքում հաճախ գալիս է միայն այն դեպքում, երբ դուք չեք հանձնվում սխալներից և անհաջողություններից հետո: Այն գալիս է միայն համառների մոտ:
Ծանոթացեք և շփվեք թեթև
Յուրաքանչյուր հանդիպման վերաբերվեք այնպես, կարծես այնտեղ միայն ձեր լավագույն ընկերներն են: Եթե դուք շփումը սկսում եք այսպիսի տրամադրվածությամբ՝ դուք կլինեք ավելի վստահ, ավելի բաց և ձեզ կձգեք ավելի շատ նոր մարդկանց: Չենք խոսում այն մասին, թե որքան կարևոր է առաջին դրական կարծիքը:
Ձեր վերաբերմունքը փոխում է իրականությունը
Վատատեսությունը կարող է թաքնվել իրատեսական դիմակի տակ: Եվ հենց այդ պատճառով եք ամեն անգամ «ճիշտ» դուրս գալիս: Մյուս կողմից, միգուցե, ավելի լավ է ոչ միշտ լինել այդպիսին, քանի որ ժամանակի ընթացքում մենք սովորում ենք գտնել միայն այն, ինչ փնտրում ենք…
Երախտագիտություն՝ երջանիկ զգալու պարզ տարբերակ
Դա հրաշալի միջոց է շրջապատող իրականության նկատմամբ դրական վերաբերմունք պահպանելու և ճիշտ նպատակների վրա կենտրոնանալու համար: Եվ նաև՝ երջանկացնել ուրիշներին: Ինչն իր հերթին ձեզ ավելի երջանիկ կդարձնի՝ էմոցիաները վարակիչ են:
Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ
Եթե դուք համեմատում եք ձեզ ուրիշների հետ, դուք թույլ եք տալիս արտաքին աշխարհին ղեկավարել ձեզ: Տրամադրության անկումներն ապահովված են: Ավելի արդյունավետ է համեմատել քեզ հենց քեզ հետ, որպեսզի տեսնես, թե որքան ես առաջ գնացել և որքան ես աճել:
Վախի աչքերը մեծ են
80-90%-ը այն բաներից, ինչից վախենում եք՝ երբեք իրականում տեղի չի ունենա: Դրանք գոյություն ունեն միայն գլխում: Եվ եթե նույնիսկ ինչ-որ բան էլ կատարվի, ապա դա այնքան էլ սարսափելի չի լինի, որքան պատկերացնում եք: Անհանգստությունը՝ ընդամենը ժամանակի և ուժերի անտեղի սպառում է:
Ամեն ինչ չափից դուրս լուրջ մի ընդունեք
Այսօրվա ձեր պրոբլեմների մեծ մասը դուք դժվար թե հիշեք 1-2 տարուց: Եթե ձեզ, ձեր մտքերին և էմոցիաներին չափազանց լուրջ վերաբերվեք, դա կբերի միայն ուժերի անկման: Թուլացեք՝ և ձեր տրամադրությունը կփոխվի հրաշալի կերպով: