fbpx

Հետազոտություն. Հարաբերությունների խզումը տղամարդիկ ավելի ծանր են տանում, քան կանայք

Տղամարդիկ բաժանումը շատ ծանր և ցավագին են տանում, չնայած փորձում են ամեն կերպ մարդկանցից թաքցնել իրենց զգացմունքները։

Մասնագետները հարցում են կատարել 96 երկրից ավելի քան 5 հազար տղամարդկանց շրջանում և պարզել. հարաբերությունների խզումը տղամարդիկ շատ ավելի դժվար են տանում քան կանայք, չնայած դա ցույց չեն տալիս հարազատներին և մտերիմներին։

Բաժանումից անմիջապես հետո նրանք կարող են իրենց բավական հանգիստ պահել, գիտակցումը նրանց մոտ գալիս է հետո, իսկ դրա հետ մեկտեղ նաև գալիս են տառապանքները։ Ահա թե ինչ է այդ մասին ասում հետազոտության հեղինակ Կրեյգ Մորիսը.

«Հնարավոր է դա պայմանավորված է էվոլյուցիայով։ Որպես օրենք հարաբերություններում կանայք ավելի շատ են ներդնում, քան տղամարդիկ։

Թույլ սեռի համար կարճ ռոմանտիկ հանդիպումը կարող է ավարտվել հղիությամբ, դրանից հետո կնոջը սպասվում է երեխայի մասին հոգ տանելու մի քանի տարի, նա կապված կլինի երեխայի հետ, ստիպված կլինի թողնել կարիերան և այլն։

Տղամարդը կարող է անմիջապես գնալ մեկ ուրիշ հանդիպման, նրա համար պարտադիր չէ մասնակցել երեխայի դաստիարակությանը։ Կինը պարտավոր է իսկզբանե ճիշտ ընտրություն կատարել՝ եթե չի ցանկանում մնալ միայնակ, երեխաները գրկում»։

Այդ պատճառով հարաբերությունների խզումը «համապատասխանող» զուգընկերոջ հետ ավելի շատ վնասում է հենց կնոջը։ Դա նրա համար գրեթե աշխարհի վերջն է։

Տղամարդիկ երկար ժամանակ կարծում են, որ հարաբերությունները առաջին հերթին հարկավոր են զուգընկերուհուն, և, նշանակում է, դրանց մասին առաջին հերթին պետք է հենց նա էլ հոգ տանի։

Բայց երբ տեղի է ունենում բաժանումը, նրանց համար մեծ անակնկալ է դառնում դատարկության զգացողությունը, որոնք նրանք սկսում են ապրել։

Շրջապատին թվում է, որ տղամարդը բաժանման առումով ոչ մի զգացմունք չի ապրում, բայց դա այդպես չէ։ Նա ուղղակի դրանք այլ կերպ է արտահայտում։

Ուժեղ սեռը բարկություն է ապրում, բայց դրանք դուրս չի ժայթքում, և այդ պատճառով ինքն է տառապում այդ զգացմունքի կործանիչ ուժից։ Կանայք բաժանումից հետո, որպես օրենք, լաց են լինում, փորձում են արտահայտվել, հանձնում են իրենց զգացմունքները թղթին և այլն։

Այդպիսի վարքն ավելի կառուցողական է, իսկ տղամարդիկ ընտրում են ապակառուցողական մարտավարություն։ որովհետև չեն ցանկանում ընկերների և մտերիմների առաջ դեմքով կեղտի մեջ հայտնվել։ Ցանկանում են պահպանել սեփական ինքնագնահատականը։

Ինչո՞ւ։ Որպեսզի «թույլիկի» տպավորություն չթողնեն։ Որովհետև նա դեռ պետք է մրցակցի այլ էգի համար։ Իսկ ինչպե՞ս նա տղամարդուն լուրջ կընդունի, եթե վերջինս սկսի լացել, բողոքել և ողբալ։

Եթե կնոջը արգելեն կիսվել պրոբլեմներով, ապա նրանք ավելի շատ կտառապեն։ Իսկ տղամարդիկ զգացմունքների մասին անկեղծ խոսել գրեթե չգիտեն։ Նրանք նախորոք գիտեն, որ կարեկցանքի չեն արժանանա։

Բացի դրանից, նրանք ցանկանում են ամեն գնով ուժեղի դերում մնալ, ով կարիք չունի կարեկցանքի։ Կանանց համար ավելի հեշտ է պատմել հարաբերությունների մասին, ստանալ աջակցություն և ազատվել սթրեսերից։

Իսկ դուք համաձա՞յն եք հետազոտության հեղինակի հետ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Հետազոտություն. Հարաբերությունների խզումը տղամարդիկ ավելի ծանր են տանում, քան կանայք
Մեծերը կանանց մասին