fbpx

Բացառիկ պատմական լուսանկարներ, որոնք չեք գտնի դասագրքերում

Ամեն մի լուսանկար պատմում է իր յուրահատուկ պատմությունը, իսկ դրանցից որոշները հազար բառ արժեն: Այս բացառիկ պատմական լուսանկարներում, ամեն մի կադրում  ցուցադրված է մի ամբողջ աշխարհ:

Սալվադոր Դալին այծին լծված կառքով

Նկարիչ Սալվադոր Դալին ամենաէքսցենտրիկ պատմական դեմքերից մեկն է: Նրա երևակայությունը դուրս էր գալիս կտավի սահմաններից, ինչպես օրինակ այծով այս հումորը: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, նա որպես օծանելիք օգտագործում էր այծի կղանքը:

Ջրասուզակի կոստյումի գյուտարարը (1911)

Սա Չեստեր Մակդաֆֆին է և իր պատենտավորված գյուտը՝ ջրասուզակի կոստյում: Այն պատրաստված էր ալյումինի համաձուլվածքից և կշռում էր 250 կգ: Ի դեպ այս կոստյումը իրոք օգտագործվում էր ստորջրյա սուզումների համար: 1914թ. այս կոստյումով Լոնգ Այլենդ նեղուցում սուզվել են 65 մ:

Խաղ Շախմատ, Ռուսաստան (1924)

Ինչո՞վ զբաղվել հրապարակում 31 ընկերների հետ: Իհարկե խաղալ մարդկային շախմատ:

Չարլի Չապլինը և Հելեն Կելլերը (1919)

Ի՞նչ է պատահում, երբ խուլերի և կույրերի իրավունքների ամենահայտնի պաշտպաններից մեկը հանդիպում է իր ժամանակների ամենահայտնի կինոդերասաններից մեկի հետ: Հելեն Կելլերը «Արևային կողմ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Նա «կարդում է» Չարլի Չապլինի շրթունքները՝ մատներով դիպչելով նրա բերանին:

Վենետիկյան ջրանցքների մաքրումը (1956)

Ինչպե՞ս են սպասարկում այս աշխարհահռչակ ջրանցքները: Իհարկե դրանք պարբերաբար մաքրման կարիք ունեն: Այս լուսանկարում աշխատավորները հենց դրանով էլ զբաղված են:

Առաջին կինը, ով վազել է Բոստոնյան մարաթոնում (1967)

Առաջին կինը, ով 1967թ.-ին հաղթահարել է Բոստոնյան մարաթոնը՝ դարձել է Քեթրին Սվիտցերը: Կազմակերպիչներից շատերը գոհ չէին այդ առումով, ինչն էլ հավերժացված է լուսանկարում: Վիտցերը հաղթահարել է այն 4 ժամ 20 րոպեում, սակայն կանանց թույլատրել են պաշտոնապես գրանցվել և մասնակցել մարաթոնին միայն 1972թ.:

Զրահաբաճկոնի փորձարկում (1923)

Լուսանկարի տղան, երևի հուսով է, որ զրահաբաճկոնի նախագծման ժամանակ բոլոր վերջնական հաշվարկները ճշգրիտ են: Չնայած զրահակտորների միտքը գոյություն ունի դեռ 16-րդ դարից, սակայն դրանց արդյունավետությունը հասցվել է կիրառելի մակարդակի միայն 20-րդ դարում:

Նախանձելի ամուրիները Մոնտանաից (1901)

Միայնակ կանայք, ովքեր 20-րդ դարի սկզբին ցանկանում էին բնակություն հաստատել Մոնտանայում՝ ընտրության հնարավորություն ունեին: Համենային դեպս տեղացի այս ամուրիները ակտիվորեն իրենց գովազդում էին:

Սրճարան Դիսնեյլենդի աշխատակիցների համար (1961)

Ցանկանո՞ւմ եք ճաշել Սպիտակաձյունիկի կամ Գուֆիի հետ: Դիսնեյի զվարճանքների այգին բացվել է 1955թ. և մինչ այժմ այն անվանում են «աշխարհի ամենաերջանիկ վայր»:

Բասկետբոլի գյուտարարը (1890-ականներ)

Կանադա-ամերիկացի բժիշկ և սպորտային մարզիչ Ջեյմս Նեյսմիթը ՍպրինգՖիլդի (Մասաչուսեթս) միջազգային դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդելու ժամանակ հորինեց բասկետբոլը: Խաղի սկզբնական օրիգինալ տարբերակում կար ընդամենը 13 կանոն: Այնտեղ օգտագործվում էին դեղձի համար նախատեսված արկղերը որպես բասկետբոլային օղակներ: Այս լուսանկարում Նեյսմիթը մշակում է բասկետբոլը իր կնոջ հետ:

Metro Goldwyn Mayer-ի առյուծը (1928)

Իհարկե դուք գիտեք այս պատկերը, բայց այլ ռակուրսից: Այսպես են նկարահանել առյուծին MGM-ի գլխապատկերի համար, որը դուք տեսնում եք այս կինոստուդիայի նկարահանած յուրաքանչյուր ֆիլմի սկզբում: Իրականում՝ երկար տարիների ընթացքում կիրառում էին մի քանի առյուծներ: Հենց այս առյուծի անունը Ջեք է և նա նույնիսկ նկարահանվել է Տարզանի մասին մի քանի հին ֆիլմերում:

Աշտարակ տակառներից (1929-1933)

ԱՄՆ-ում չոր օրենքը շատ էր վշտացնում մարդկանց: 1920-ից 1933թթ. իշխանությունները բռնագրավեցին մեծ և փոքր տարողություններով բոլոր սպիրտային ըմպելիքները: Նրանցից կառուցում էին այ այսպիսի աշտարակներ և այրում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բացառիկ պատմական լուսանկարներ, որոնք չեք գտնի դասագրքերում
4 հետաքրքիր և զարմանալի լքված քաղաքներ (տեսանյութ)