Դուք նույն բանն անում էիք կրկին ու կրկին՝ հույս ունենալով այլ արդյունք ստանալ…
Դուք դրանցից շատ ամուր եք կառչել… Շատ երկար…
Ամուր կառչել էիք կոշիկներից, որոնք այլևս չեն համապատասխանում ձեզ և հագուստներից, որոնք վաղուց նորաձևությունից դուրս են եկել: Կառչել էիք բաներից, որոնք անպիտան են դարձել, անօգուտ իրերից, որոնք կորցրել են իրենց փայլը:
Այս բոլոր իրերը ժամանակին նոր էին ու գեղեցիկ, բայց այսօր դրանք հնացած ու մաշված են:
Դուք հետևել եք վատ սովորություններին և ամեն ինչ արել եք, ինչպես նախկինում՝ կառչելով հին շաբլոններին, որոնք անմտորեն օգտագործում եք ձեր ամբողջ կյանքը: Դուք նույն բանն եք արել կրկին ու կրկին՝ հուսալով, որ այլ արդյունք կստանաք: Զարմանալի չէ, որ չեք կարողացել հասնել ձեր ուզածին, քանի որ ընդհանրապես առաջ չէիք գնում:
Դուք կառչում էիք սխալ հարաբերություններին՝ անտեսելով բոլոր ահազանգերը և արդարացնելով ուրիշների սխալ վարքը:
Դուք կառչում էիք ձեր կոտրված սրտից՝ հպարտորեն պահելով ձեր ցավը և մերժելով երջանիկ լինելու ցանկացած հնարավորություն:
Դուք կառչում էիք այն համոզմունքից, որ չի կարող ավելի լավ լինել, և որ արժանի չեք ավելի լավ կյանքի: Կորցրած ժամանակը և բաց թողած հնարավորությունները ձեզ ավելի ու ավելի շատ էին խորտակում:
Բայց ժամանակն է սկսել բաց թողնել…
Ժամանակն է թափել այս անհարկի բալաստը և ազատվել ձեր ունեցած թունավոր փոխհարաբերություններից, որոնք պահում էիք՝ վախենալով կրկին ազատ դառնալու ձեր փորձերի հետևանքներից:
Ժամանակն է մաքրել զգեստապահարանը և փորձել սկսել ապրել՝ բավարարվելով քչով:
Այն պահին, երբ ազատվեք ավելորդ բաներից, որոնք գրավում են ամբողջ ազատ տարածությունը, ձեր կյանքը վերջապես կդառնա փետուրի պես թեթև, իսկ ձեր ոգին կբարձրանա:
Ժամանակն է հրաժարվել այն ամենից, ինչից կառչում էիք այն վախի պատճառով, որ կարող եք ինչ-որ բան բաց թողնել, եթե նույնիսկ մեկ վայրկյան թուլացնեք բռնվածքը: Բայց գիտե՞ք ինչ: Դուք ոչինչ չէիք կորցնի:
Կարևոր իրերն ու կարևոր մարդիկ երբեք ձեզանից չեն կորչի: Այնպես որ, հրաժեշտ տվեք բոլորին, ովքեր ձեր կյանքն ավելի աղքատ են դարձնում, ոչ թե ավելի հարուստ: Բոլորին, ովքեր ստիպում են ձեզ վատ զգալ և այդպիսով փորձում են ձեզ մանիպուլյացնել:
Ազատվեք ամեն ինչ կատարյալ անելու անհրաժեշտության պատճառով առաջացած սթրեսից: Ուրիշների զգացմունքները ձեր երջանկությունից վեր մի դասեք: Կարևորն այն է, թե ինչ եք զգում:
Դուք կարևոր եք և հենց այդ պատճառով ժամանակն է եկել ազատվել այն ամենից, ինչ դրան հակասում է:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: