Սովորություններ, որ ընդմիշտ կփոխեն քո կյանքը

Հետևելով այս խորհուրդներին և դարձնելով դրանք սովորություն՝ դուք կկարողանաք ընդմիշտ դեպի լավը փոխել Ձեր կյանքը:

1. Սկսիր օրդ երախտագիտությամբ ամեն ինչի համար, որ ունես:

2. Շուտ արթնացիր (առավոտյան ժամը 5-6):

3. Շատ ջուր խմիր (օրական 1.5-3 լիտր):

4. Առողջացնող կոնտրաստային ցնցուղ ընդունիր:

5. Պլանավորիր օրդ:

6. Դիր քո առաջ նպատակներ, բայց մի կապվիր դրանց հետ:

7. Ներիր, ներիր, ներիր ընկերներիդ և թշնամիներիդ: Մենք կատարյալ չենք, և այդ պատճառով ներիր ուրիշներին իրենց անկատարության համար:

8. Օրական ամենաքիչը 15 րոպե անցկացրու մաքուր օդին, իսկ ավելի լավ է 30-60 րոպե:

9. Մի խմիր անմիջապես ուտելուց հետո:

10. Խուսափիր նեգատիվ շրջապատից:

11. Եթե այնուամենայնիվ  հայտնվել ես քայքայիչ միջավայրում, սովորիր «հակառակով», այսինքն ինչպիսին պետք չէ լինել:

12. Հավատարիմ մնա երազանքիդ:

13. Շրջապատիր քեզ արժանավոր մարդկանցով, որոնք կնպաստեն քո կայացմանը:

14. Ամեն օր զբաղվիր սպորտով:

15. Ճգնաժամային շրջանում կատարիր մինիմում-ծրագիր:

16. Սովորիր պրոֆեսիոնալ ուսուցչից, ով կօգնի քեզ արագացնել քո մասնագիտական աճը:

17. Աշխատիր, վայելիր:

18. Եթե աշխատանքը դուրդ չի գալիս, սակայն այն անհրաժեշտ է մասնագիտական աճի և նպատակին մոտենալու համար, շարունակիր այն անել:

19. Եթե աշխատանքդ դուրդ չի գալիս և այն չի մոտեցնում քեզ նպատակիդ, լքիր այն:

20. Հավատա ինքդ քեզ:

21. Օրվա ընթացքում խորը շնչիր որքան հնարավոր է շատ:

22. Աղոթիր ամեն օր, մաքրիր հոգիդ:

23. Պարբերաբար թարմացրու սիրելի երգերի փլեյլիստը, լսիր դրանք, երբ հարկավոր է էներգետիկ լիցքավորում:

24. Կյանքի յուրաքանչյուր ոլորտում գտիր ուսուցիչներ և սովորիր նրանցից:

25. Եկամուտիդ 10%-ը նվիրաբերիր:

26. էմոցիոնալ եղիր գովաբանության և զուսպ ու նրբանկատ՝ քննադատության մեջ:

27. Ժլատ մի եղիր գովասանքներում, հատկապես քո խմբի համար:

28. Հիշիր, որքան էլ որ լավ անես գործդ՝ կգտնվի մեկը, ով  գոհ չի լինի: Դա անխուսափելի է:

29. Հաջողության մեջ շնորհակալ եղիր հաղթանակի համար, պարտության մեջ՝ փորձի համար:

30. Երբեմն եղիր երեխա: Թույլ տուր քեզ երբեմն հիմարություններ անել:

31. Հիշիր, որ ամենակարևորը պետք է անել առաջին հերթին:

32. Որքան հնարավոր է շատ կիրառիր «երկուսը մեկում» սկզբունքը (միաժամանակ սպորտով զբաղվել և աուդիոգրքեր լսել, տան գործերն ու մոտիվացնող տեսանյութ դիտել):

33. Աշխատանքից երջանկություն զգալու համար մտածիր միայն արգասիքի մասին,  այլ ոչ թե այն մասին, թե որքան փող կաշխատես:

34. Ձգտիր աճին, մի վախեցիր խոչընդոտներից:

35. Հիշիր՝ յուրաքանչյուր գործում վարպետության հասնելու համար հարկավոր է ամենաքիչը 10000 ժամ ջանասիրաբար աշխատանք:

36. Ամենօրյա, փոքրիկ բարելավումները՝ բերում են մասշտաբային հաջողության:

37. Բարևիր մարդկանց առաջինը և ժպտա նրանց: Միայն ուժեղ և հաջողակ մարդը կարող է իրեն թույլ տալ առաջինը բարեհամբույրություն ցուցաբերել:

38. Միակ արժանի չափանիշը՝ ամենալավն է:

39. Նրբանկատ հրաժեշտ տուր այն մարդկանց, ովքեր չեն նպաստում քո պոտենցիալի իրագործմանը:

40. Եթե նրանք քո հարազատներն են, սիրիր նրանց և ընդունիր նրանց այնպիսին, ինչպիսին որ կան: Նրանք ամենայն հավանականությամբ երբեք չեն փոխվի:

41. Ընդհանրապես մի փորձիր որևէ մեկին փոխել: Փորձերը փոխել շրջապատող մարդկանց՝ դեպի ոչ երջանկության տանող ամենաիրական ճանապարհն է:

42. Ոգեշնչումը գալիս է ճիշտ ապրելակերպի արդյունքում:

43. Որքան վատ ես սնվում և որքան քիչ ես շարժվում, այնքան քիչ է աշխատելու ցանկությունն ու կիրքը:

44. Եղիր «վերելակ» շրջապատող մարդկանց համար: Բարձրացրու նրանց:

45․ Փորձիր հասկանալ քննադատներին: Դրանք չկայացած մարդիկ են, ովքեր չունեն ավելի մեծ հաճույք, քան արտահայտել սեփական դժգոհությունը:

46. Եթե քննադատն ունի որակավորում և խոսում է ի սրտե՝ դարձրու նրան քո ընկերը: Թող նա օգնի քեզ դառնալ ավելի լավը, իսկ դու, քո հերթին, տարբերակ գտիր փոխհատուցելու նրա ներդրումը քո հաջողությունների մեջ:

47. Այն, ինչը քո կյանքի ետևում է և ինչը սպասում է քեզ առջևում՝ հայելային արտացոլումն է այն բանի, թե ինչ կա հիմա քո կյանքում:

48. Մոտիվացիան պետք է ներսից գա: Եթե այն չկա, ապա պատճառները կարող են լինել երկուսը՝ կամ էներգիա չկա, կամ էլ զբաղվում ես ոչ քո գործով:

49. Երբեք մի ընդունիր կենսական կարևոր որոշումներ, երբ վատ տրամադրություն ունես: Նախ մտիր դրական պիկային վիճակի մեջ, հետո որոշիր թե ինչպես ապրել հետո:

50. Ստուգիր էլ․ փոստդ և սոցիալական ցանցերը օրը երկու անգամ: Առավելագույնը:

51. Բառերը ոգեշնչում են և բառերը կործանում են: Ընտրիր դրանք զգացմունքներով և սիրով:

52. Սիրել մարդուն՝ օգնել նրան կայանալն է: Նույնիսկ եթե դա կվնասի քո սեփական ցանկություններին։

53. Վայելեք միայնությունը:

54. Նոր գործ սկսելու, նոր սովորություն ձևավորելու, նոր հոբբի ձեռք բերելու համար երբեք ուշ չէ: Շարունակիր փնտրել այն, ինչը կընդլայնի քո աշխարհայացքը:

55. Հնարավորությունը և ունակությունը ոգեշնչել ուրիշներին, որպեսզի նրանք կարողանան ցուցաբվերել իրենց պոտենցիալը՝ գոյություն ունեցող պարգևներից ամենաբարձրագույնն է:

56. Հաջողության օրագիր պահիր, հատկապես այն կատեգորիաներով, որոնց վրա ամենաշատն ես աշխատում:

57. Կատարիր պայմանավորվածությունները: Դրա համար մի խոստացիր բաներ, որոնք վստահ չես 100%-ով, որ կկարողանաս կատարել:

58. Խուսափիր բամբասանքներից:

59. Հետևիր նորություններին, քաղաքականությանը, տնտեսությանը, զարգացիր ոլորտային:

60. Բայց հիշիր, որ կյանքի իմաստը բոլորովին այլ է՝ աշխարհաստեղծման օրենքների խորը իմացության և դրանց հետևելու մեջ:

61. Համադրիր խելքն ու ակտիվությունը:

62. Վերլուծիր քո կյանքի ամեն մի նշանակալից իրադարձություն: Ի՞նչ դաս քաղեցիր դրանից:

63. Դադարիր անել այն, ինչը չի նպաստում քո կայացմանը:

64. Որքան հնարավոր է շատ հիմնայնացնող մթերքներ  (հում բանջարեղեն) և օգտակար ճարպեր (ավոկադո, բուսական յուղ և այլն) կեր:

65. Մի քննարկիր ուրիշների անհաջողությունները:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սովորություններ, որ ընդմիշտ կփոխեն քո կյանքը