fbpx

5 խորհուրդ, որոնք կօգնեն «բաց» պահել միտքը

Միտքն ամենաթանկ բանն է, որ ունենք: Եթե ​​ցանկանում եք հասնել ձեր նպատակներին և ավելի երջանիկ լինել, ձեզ անհրաժեշտ է առողջ և բաց միտք: Եվ դրա համար հարկավոր է որոշակի ջանք գործադրել: Դուք պետք է անընդհատ աշխատեք ինքներդ ձեզ վրա և հոգ տանեք ձեր մենթալ վիճակի մասին:

1. Կյանքում բազմազանություն մտցրեք

Ձանձրալի և միապաղաղ կյանքը՝ մտքի կարծրացման ամենակարճ ճանապարհն է: Մեր ուղեղը բազմազանության կարիք ունի, հակառակ դեպքում այն ​​սկսում է «լճանալ»: Ուրախացրեք նրան ինչ-որ նոր բանով. փորձեք անսովոր սնունդ, մասնակցեք միջոցառման, աշխատեք ձեզ համար անսովոր վայրում, հանգստյան օրերին գնացեք հարևան քաղաք, հանդիպեք մարդկանց, կարդացեք նոր ժանրի գիրք կամ անհայտ հեղինակի, լսեք երաժշտություն, որը ձեզ համար տիպիկ չէ:

2. Պարբերաբար դիմեք հանգստացնող պրակտիկայի

Սթրեսը հաղթահարելը անհրաժեշտություն է, եթե ցանկանում եք բաց միտք ունենալ: Երբ սթրեսի մեջ ենք, մեր ուղեղը միացնում է պաշտպանական մեխանիզմը: Ձեր կենտրոնացումը վատթարանում է, ձեզ համար դժվարանում է տեղեկատվություն մշակելը, դուք չեք կարող արդյունավետ աշխատել: Հանգստացնող պրակտիկան կօգնի խուսափել սթրեսի բացասական ազդեցությունից. մեդիտացիա, յոգա, հանգստացնող երաժշտություն, սպորտ:

3. Սովորեք շփվել մարդկանց հետ կոնֆլիկտային իրավիճակներում

Սթրեսի ամենատարածված աղբյուրներից մեկը կոնֆլիկտներն են: Սովորեք վերահսկել ձեր հույզերը, դադարեք ամեն ինչ ձեզ վրա վերցնել, փորձեք խոհեմ լինել և թույլ չտալ, որ մարդիկ խախտեն ձեր սահմանները: Միևնույն ժամանակ, հիշեք հիմնական կանոնը. Եթե ուզում եք խուսափել բախումներից, ապա ուղղակի ագրեսիվությամբ մի պատասխանեք ագրեսիային:

4. Բացեք ձեր աչքերը

Հեռացեք ձեր սմարթֆոնից, շեղվեք ձեր միտքը գրավող անվերջ մտքերից: Նայեք ձեր շուրջը, նկատեք ձեզ շրջապատող աշխարհը, հետևեք, թե ինչ է կատարվում: Այսպիսով, դուք կարող եք շատ նոր բաներ հայտնաբերել ձեզ համար սովորական վայրերում և գտնել ինչ-որ հրաշալի բան ձեր առօրյայում:

5. Երազեք

Մի սահմանափակեք ձեր միտքը: Շատերը կարծում են, որ երազանքները ժամանակի կորուստ են: Մարդիկ իրենց համոզում են, որ նվիրական ցանկություններն անհասանելի են և չպետք է տրվել դրանց: Սակայն, դա այդպես չէ: Երազանքները կարող են ոգեշնչել, դրանց մեջ առաջ շարժվելու խթան կարող եք գտնել: Գուցե չկարողանաք իրականացնել ձեր բոլոր երազանքները, համենային դեպս ոչ միանգամից: Բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձես: Մեծ երազանքներ ունեցեք. Ձգտեք ավելիին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
5 խորհուրդ, որոնք կօգնեն «բաց» պահել միտքը
Շատ գեղեցիկ մատիտե անիմացիա (վիդեո)