Կենդանակերպի նշանների մեջ կան շատ ուժեղ և անկախ կանայք։ Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ և տանել չեն կարողանում իրենց վրա իշխանություն վերցնելու տղամարդկանց փորձերը։ Այսպիսի կանանց հաստատ հնարավոր չի լինի կառավարել և ասել թե ինչ անել կամ ինչ չանել։
Իսկ ո՞ւմ են աստղաբանները անվանում ազատատենչ և անկախ։
Եվ այսպես.
1. Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները անընդհատ առիթ և տարբերակներ են փնտրում, որպեսզի ցուցադրեն թե որքան ուժեղ են իրենք իրենց կյանքի յուրաքանչյուր ասպեկտում։ Խոյերը չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց և ղեկավարի դեր ստանձնելուց, և թույլ չեն տա, որպեսզի իրենց ցուցումներ տան, թե ինչ անել՝ նույնիսկ իրենց երկրորդ կեսին։
2. Կարիճ
Նա կարող է շատ բան տանել, բայց միայն ոչ այլ մարդկանց կողմից իրենց կյանքը կառավարելու փորձերը։ Եթե դուք փորձեք մանիպուլյացիայի ենթարկել Կարիճին և ցուցումներ տալ՝ շատ շուտով կհայտնաբերեք, որ զրուցում եք պատի հետ։ Նույնիսկ հույս չունենաք, որ նա կլսի Ձեր խորհուրդները։
3. Կշեռք
Այս նշանի տակ ծնված մարդիկ հրաշալի են զգում իրենց միայնության մեջ և ավելի շուտ կգերադասեն միայնությունը, քան ներս կթողեն ինչ-որ մեկին իրենց կյանք և կթույլատրեն այլ մարդու կառավարել իրենց։ Կշեռքները ծայրահեղ բարձր են գնահատում անձնական տարածությունը և անկախությունը։
4. Այծեղջյուր
Ուժեղ և կամային բնավորություն՝ ահա այս նշանի հաջողության գրավականը։ Կին – Այծեղջյուրը միշտ հասնում է իր ուզածին, իսկ տղամարդու իշխանությունը նրա համար ծիծաղելի է թվում։ Չփորձեք խառնվել այս նշանի պլաններին՝ ամենայն հավանականությամբ նրանք կհեռանան ձեզանից և կշարունակեն ապրել այնպես, ինչպես ճիշտ են գտնում։
5. Երկվորյակներ
Տվյալ նշանի ներկայացուցչի հետ հարաբերություններում տղամարդը հաճախ իրեն զգում է դոմինանտ և իշխող, բայց դա ընդամենը խաբկանք է՝ կառուցված իր ընտրյալի իմաստությամբ և խորամանկությամբ։ Երկվորյակները կարող են հնազանդ և թույլ թվալ, սակայն իրականում նրանց հնարավոր չէ կառավարել։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։