fbpx

Այն, ինչ պետք է ամեն օր կրկնեք ինքներդ Ձեզ համար

Դուք իհարկե գիտեք, արդյունավետ մանտրաների, հավաստիացումների ու պնդումների մասին։ Եվ դրանք, ի դեպ, աշխատում են։ Իսկ դուք փորձե՞լ եք, թեկուզ հազվադեպ, կիրառել դրանք Ձեր կյանքում։ Եկեք փորձենք անընդհատ և ամեն օր հիշել կյանքի այս ճշմարտությունների մասին։

1. Մի նայեք հայելուն, եթե պատրաստվում եք ասել Ձեզ որևէ բացասական բան։

2. Միշտ հիշեք Ձեր մասին։ Դուք առավել մեծ արժեք ունեք։ Մի լարվեք և մի ծանրաբեռնեք Ձեզ հանուն ինչ-որ մեկի։

3. Մի վախեցեք ետևում ինչ-որ բան թողնել։ Այն, ինչ մեզ առավել շատ է պետք՝ միշտ ինքն է ձգտում հասնել մեզ։

4. Խուճապային հարձակումները հավերժ չեն շարունակվում։

5. Շնչեք և արտաշնչեք։ Խորը շունչ քաշեք այնքան, մինչև Ձեր ձեռքերը չդադարեն դողալ։

6. Ժամանակ առ ժամանակ նայեք աստղերին։ Նրանք կօգնեն Ձեզ հասկանալ, թե որքան հսկայական է աշխարհը։

7. Եվ վատը միշտ վերջանում է։ Եվ դա փաստ է։

8. Համբերատար եղեք ինքներդ Ձեր հանդեպ և մի շտապեցրեք ժամանակը։

9. Ինչ էլ որ տեղի ունենա Ձեր կյանքում ներկա պահին՝ ամեն ինչ կարգին է։ Դա հավերժ չի շարունակվի։

10. Մի կողմ դրեք հեռախոսը և նայեք վերև։ Ձեր շուրջը զարմանահրաշ աշխարհ է, որի էներգիան դուք կարող եք ներծծել։ Դա ամենաէժան, հասանելի և գործող թերապիան է։

11. Ձեր գործերի ցուցակը կարող է սպասել։ Ձեր հոգեկան առողջությունը չի սպասի։

12. Դուք իրավունք ունեք տխրելու և ճնշված զգալու՝ ուղղակի մի զբաղվեք այդպիսի վիճակի խորը վերլուծությամբ, այլ ուղղակի բաց թողեք այն։

13. Դուք չեք կարող կառավարել ուրիշների գործողությունները, նույնիսկ եթե չափազանց շատ եք ցանկանում։

14. Լինել բարի, առատաձեռն և աջակցող՝ զիլ է և հաճելի։

15. Եթե ցանկանում եք լինել աստղ՝ ուղղակի բարձրացեք բազմոցից և զբաղվեք գործով։

16. Դուք միշտ չէ, որ կստանաք այն, ինչին արժանի եք, բայց դուք միևնույնն է ստիպված եք բարձրանալ բազմոցից և զբաղվել գործով։

17. Ձեզ նույնիսկ կարող են թերագնահատել։ Բայց դա սարսափելի չէ, կարևորը՝ թե ինչպես դա կհաղթահարեք։

18. Մի վախեցեք խոստովանել, որ Ձեզ երբեմն ցավոտ է լինում։ Դա Ձեզ վատը կամ թույլ չի դարձնում, և իհարկե դա ձեզ թուլամորթ մարդ չի դարձնում։ Ընդհակառակը՝ դա ցուցադրում է Ձեր անձի ուժը։

19. Միգուցե դուք ներկա պահին չեք գիտակցում դա, բայց ինչ-որ մեկի համար դուք գտածո եք, արժեք և երնային պարգև։

20. Դուք կկարողանաք սարեր շուռ տալ… եթե ինքներդ դա ցանկանաք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այն, ինչ պետք է ամեն օր կրկնեք ինքներդ Ձեզ համար
ԹԵՍՏ. Ճի՞շտ է արդյոք Ձեր ուղեղը ընկալում գույները