20-րդ դարավերջին ամերիկյան օվկիանոսագետ Չարլզ Մուրը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերեց մոլորակի հսկայական աղբավայրը:
«Աղբի կղզին» արագ տեմպերով աճում է 20-րդ դարի կեսից սկսած նաև Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան հոսքային համակարգի շնորհիվ: Այդ համակարգի կենտրոնը գործնականորեն անշարժ է` որտեղ էլ հենց կուտակվում է օվկիանոս նետված ամբողջ աղբը: Ներկայումս «Խաղաղ օվկիանոսյան աղբային կղզին» հիմնականում բաղկացած է պլաստիկից (մոտ 90%), որի զանգվածը 6 անգամ ավելի է այդ տարածքում առկա պլանկտոնի զանգվածից: Նրանում առկա աղբի քանակը կազմում է միլիոնավոր տոննաներ, իսկ այդ կղզու չափերը համեմատական են Տեխաս նահանգի չափերին: Այդ կղզին և դրա նմանները շարունակում են աճել շատ արագ տեմպերով, չէ՞ որ յուրաքանչյուր օր օվկիանոս են ընկնում մոտ 2.5 մլն մասնաբաժին պլաստիկ և այլ թափոններ: Պլաստիկ թափոնների քայքայման պրոցեսի դանդաղության պատճառով տուժում է շրջակա միջավայրը, մահանում են օվկիանոսում բնակվող թռչունները և ձկները: Խեղճ կենդանիները որպես սնունդ կուլ են տալիս ներարկիչներ, ատամի խոզանակներ և այլ թափոններ: Ըստ վիճակագրության Խաղաղ օվկիանոս նետված պլաստիկ թափոնների պատճառով տարեկան մահանում են ավելի քան 1 մլն ծովային թռչուն, ինչպես նաև ավելի քան 100 հազար ծովային կաթնասուններ:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.