fbpx

Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Այսօր, Հոկտեմբերի 30-ին հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն էԱվետիք Սահակի Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին: Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Եվ վերջապես մեծ հայրենասեր և վրիժառու:

Շնորհավո՛ր տարեդարձդ ՎԱՐՊԵՏ:

Նրա ծննդյան օրը Ձեզ եմ ներկայացնում նրա հրաշք բանաստեղծություններից ևս մեկը.

* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս..

Նաև բլոգում կարող եք կարդալ.

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է
4 պատճառ, որոնք ամբողջությամբ արգելափակում են Ձեր երջանկությունը