Այսօր, Հոկտեմբերի 30-ին հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է: Ավետիք Սահակի Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին: Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Եվ վերջապես մեծ հայրենասեր և վրիժառու:
Շնորհավո՛ր տարեդարձդ ՎԱՐՊԵՏ:
Նրա ծննդյան օրը Ձեզ եմ ներկայացնում նրա հրաշք բանաստեղծություններից ևս մեկը.
* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս..
Նաև բլոգում կարող եք կարդալ.
- Ավետիք Իսահակյան – ԼԻԼԻԹ (ՀՐԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ)
- Ավետիք Իսահակյան – Հատված Աբու Լալա Մահարի պոեմից
- ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ – ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ (հատված պոեմից)