ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Աշնանային դեպրեսիա և ինչպես ազատվել դրանից


Մութ ամպեր անձրևներ, գորշ ու մռայլ գույներ… այս ամենը միանշանակ ազդում է մեր տրամադրության և ինքնազգացողության վրա: Չկա առույգություն և լավատեսություն, առօրյան դառնում է տաղտկալի, որը ուղղորդվում է քնկոտությամբ և բազմաթիվ հորանջներով:

Աշնանային դեպրեսիայի առաջացման պատճառը լուսային օրվա կրճատումն է, ամպամած եղանակը և գորշ գույները:

Աշնանային դեպրեսիան ունի նաև գիտական բացատրություն: Արևային ակտիվության փոքրացումը մարդու օրգանիզմում բերում է մելանին հորմոնի առաջացման, որն էլ հենց նպաստում է դեպրեսիոն վիճակի առաջացմանը:

Ինչպես պայքարել աշնանային դեպրեսիայի դեմ

1. Կերեք որքան հնարավոր է շատ թարմ բանջարեղեններ և մրգեր (ոչ պակաս, քան 400գ օրական)

Օրգանիզմ մուտք գործող վիտամինները չեն պաշարվում այլ անմիջապես յուրացվում են օրգանիզմի կողմից, այդ իսկ պատճառով օրգանիզմին հարկավոր է անընդհատ վիտամինային սնուցում:

2. Ըմպեք տարբեր խոտաբույսային թեյեր, հրաժարվեք սուրճից:

3. Հանգիստ և երկարատև քունը ամենալավագույն դեղամիջոցն է դեպրեսիայի դեմ:

4. Օդափոխեք Ձեր սենյակը, դա բավական քանակությամբ թթվածին կապահովի:

5. Գնացեք զբոսնելու, հեծանիվ վարելու, այցելեք ընկերներին, գրքեր կարդացեք, ինչ որ մի զբաղմունք գտեք ձեր համար:

Նաև դեպրեսիայի լավագույն հաղթահարման միջոց է համարվում հաճելի երաժշտությունը: Լսեք որքան հնարավոր է շատ հաճելի երաժշտություն:

Ու թող թեկուզ աշնանային մռայլ եղանակին ձեզ համար միշտ շողա արևը՝ Ձեր ներսի արևը…

Նախորդ նյութը

Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին

Հաջորդ նյութը

«Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ Ձեզ վիրավորել են»։ Իմաստուն ԱՌԱԿ օձի մասին

Ձեր Մեկնաբանությունները

մեկնաբանություններ

6 Մեկնաբանություն

  1. Summer_Rain
    Oct 23, 2012 ից 12:46 — Reply

    Ես երևի տարօրինակ եմ 🙂 իմ մոտ լռիվ հակառակն է,աշունն ու բարձր տրամադրությունը համարժեք են իմ համար…գույնզգույն փողոցներ,անդձրև խորհրդավոր,ինչ որ բան ասող փոթորկոտ եղանակ…..հետաքրքիր և միապաղաղությունից զերծ եղանակ է աշունը,ըստ իս 🙂
    Ի դեպ, աշնանը այս տեսանկյունից դիտելը նույնպես կարելի է մեթոդ համարել ՝ հակադեպրեսիոն 🙂

    • Oct 23, 2012 ից 13:06 — Reply

      չգիտեմ, ես չսիրեցի աշունը

  2. David
    Oct 23, 2012 ից 18:17 — Reply

    Summer_Rain [email protected] im mot e 😀 : Es el shatem sirum ashnanain [email protected] ))))

    • Oct 23, 2012 ից 18:25 — Reply

      Երանի Ձեզ, ես աշունը սարսափելի եմ տանում

  3. Սյուզաննա
    Nov 10, 2014 ից 21:26 — Reply

    Հմմմմ…. ինձ մոտ էլ է հակառակը…. սիրում եմ, սիրու՜մ եմ աշունն իր բոլոր կողմերով. գունավոր, գորշ, մռայլ, թուխպ, անձրև.քամի և այլն…

Մեկնաբանել

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.