Twitter սոցիալական ցանցը ենթարկվել է հաքերական հարձակման: Գողացել են ավելի քան 250 000 օգտատերի անուն, ծածկագիր և էլ-փոստ: Անցած ուրբաթ միկրոբլոգը աշխատեց որոշ խափանումներով: Այժմ աշխատանքը գրեթե ամբողջությամբ վերականգնված է, սակայն Twitter-ի ադմինիստրացիան խորհուրդ է տալիս իր օգտատերերին անվտանգության նկատառումներով փոխել ծածկագրերը:
Ինչպես կարծում են Twitter-ի անվտանգության ծառայությունում, կիբերհանցագործների հարձակումը կարող է կապված լինել ամերիկյան որոշ պարբերականների կոտրմամբ: Ավելի վաղ, այս շաբաթ, չինական հաքերների հարձակման մասին էին հաղորդել The New York Times-ը և The Wall Street Journal-ը:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓