fbpx

Գրում են ընթերցողները. Միքայել Աթասունց – Ուշացել ենք…

19e0a44e6d7dcd1de4e192ee111ddb3dՍիրտս պոկել ու տարել են ինձնից, ես մնացել եմ սառը քարերի ու մի խելառ աղբակույտի մեջ… Այտերս սև ագռավներն են լիզում… Անկատար են մնացել իղձերը մեր, կանգնել է օդը, շնչասպառ են լինում թոքերս, արև է ուզում թափառող հոգիս…

Ես չեմ վախենում գոռալ, որ ուշացած են գնացքները, որ ռելսերին սառը քրտինք է պատել, իսկ հորիզոնին, որքան մոտենում, այնքան ավելի ես հեռանում նրանից…

Ու լռեց ամենը… Ես, որ կանչում էի քեզ իմ գիշերային աղաղակներում, այժմ լռել ու խազում եմ պատուհանները խարխլված մեքենայի… Իսկ հեռվում անդորր է միայն ու սպասում… Սպասում, որ մոտ է այնքան ու, որում իմ բարբաջն է, խելակորույս ցավերն իմ հին…

Ես գիտեմ, որ տանջվում ես դու, որ գիշերային սառը պատերի ներսում տաք արցունքները շոյում են այտերդ, որ տառապած է կարոտած դեմքդ, որ մրսում են ոսկորներդ թեթև ու ջերմ քամուց… ուշացել ենք…

Չեմ ուզում տանջված տեսնել քո ձեռքերն ամենաշնորհ, իսկ աղի արցունքներ չեմ ուզում զգալ քո սառած այտերի վրա… Լույս է բացվելու, ամենը փոշիանալու է, ինչպես ճամփաները փակուղի դարձրած մառախուղը մռայլ, իսկ մենք… Մենք մի մեղեդի կերգենք հեռացած կարոտների խորքից ու կտաքացնենք մեր ճերմակած, ձյունակալած այտերը…

Ինձ տանջում են սպիտակ մղձավանջները գիշերային… Ես սարսռում եմ մորմոքից իմ տառապող սրտի… Իսկ արահետները վաղուց անանցանելի են դարձել, մոտ է սև ու սպիտակը, մոտ են կարոտներս ու հեռացած շշուկները վերջին… Պոկվել են ծանրացած սրտիցս վախերը բոլոր, թախիծ է այժմ, դատարկ աշնանային փողոցներ ու տաք արև՝ քամոտ, մեղմ, աշնանային…

Ես համակերպվել եմ դանդաղորեն սառչող ուղեղիս ու մոխրահոտ ձեռքերիս հետ…

Ես հանձնվել եմ ուշացած կանգառներին, վագոններին հեռացող, լացող կանչին իմ սրտի, սպիտակ դեմքին իմ մոխրացող…

Դու հեռացար, ու մի մշուշ մնաց քո հետևից, մի փողոց, ուր լապտերներ էին արտասվում… Քո հետևից ամեն հեքիաթային հօդս ցնդեց, քո հետևից ջրափոսեր թողեցիր՝ դատարկ, անգույն, ցեխախառն ու առանց կարեկցանքի, ինչպես ինչ-որ մեկի աչքերը չար… Ուշացանք…

Մռայլ են փողոցները, դատարկ, անտարբեր, ինչպես գիշատիչ ագռավի աչքերն ու լուռ, ինչպես մութ անտառը գիշերվա… Ու անքեզ, իմ հարազա՛տ…

Ջրի ձայնն է լսվում… Ինչ-որ մի տեղ օվկիանոսն է խաղաղ ու համբուրում է քո այտերը՝ ջերմության մեջ վառվող ու մոմի պես սպիտակ…

Ես անշունչ եմ, ես օղակեցի մատներս օրհասական բաժանումից հետո ու գնացի դեպի անհունը…

Հեռացել են լեռները կապույտ, կարոտս գլխիկոր, մենակ եմ հիմա…

Մի ցնդած մենակություն է նկարած պատերիս…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Միքայել Աթասունց – Ուշացել ենք…
Կենդանակերպի 3 ամենահաճելի և կանացի նշանները