fbpx

Գնելուց ուշադրություն դարձրեք ատամնամածուկի պարկուճի վրայի քառակուսու գույնին

Լավագույն ատամի մածուկը պետք է ոչ միայն հրաշալի մաքրի ատամների վրա առաջացած փառը, սպիտակեցնի և ախտազերծի։ Այն պետք է լինի նաև անվտանգ։ Ինչպես պարզվել է, ապրանքի բաղադրությունը, որով այժմ օգտվում են առանց բացառության բոլորը, այդքան էլ անվտանգ չէ։ Ուշադրություն դարձրեք հիգիենայի սիրելի միջոցի պարկուճի (տյուբիկ) վրա առկա նշումներին։

Ինչպե՞ս ընտրել ատամնամածուկը

Նայեք թե ի՞նչ գույնի է ատամնամածուկի պարկուճի վրա առկա քառակուսին։ Դրանով կարելի է իմանալ բաղադրության յուրահատկությունները։

  • Կանաչ քառակուսին խոսում է այն մասին, որ մածուկը բաղկացած է գրեթե ամբողջությամբ բնական բաղադրիչներից։ Ի դեպ այդպիսի քառակուսիներ կարելի է նկատել նաև այլ կոսմետիկ միջոցների պարկուճներին։
  • Կապույտ քառակուսին վկայում է այն մասին, որ մածուկում առկա են ինչպես բնական, այնպես էլ քիմիական բաղադրիչներ։
  • Կարմիր քառակուսին ցույց է տալիս, որ մածուկի բաղադրության մեջ առկա են ոչ մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութեր։ Այդպիսի մածուկը ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ։
  • Սև քառակուսին ամենավտանգավոր նշանն է։ Վտանգավոր ատամնամածուկները գրեթե ամբողջությամբ քիմիկատներից են։

Այսպիսի նշումներ արտադրողները կիրառում են արդեն շատ վաղուց։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել մանկական ատամնամածուկներին։ Չէ՞ որ երեխաները հաճախ են այն կուլ տալիս ատամները մաքրելու ընթացքում։

Ընտրեք միայն բնական արտադրանք։ Ոչ ոք չգիտի, թե հետագայում ինչերի կարող է հանգեցնել վտանգավոր քիմիայի օգտագործումը կենցաղում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գնելուց ուշադրություն դարձրեք ատամնամածուկի պարկուճի վրայի քառակուսու գույնին
Ամենավանող հատկանիշները կնոջ մեջ