Մեր ժամանակներում կնոջ և տղամարդու միջև հարաբերությունները այլ կերպ են զարգանում, քան, ասենք, 20 տարի առաջ։ Սակայն ժամանակակից հասարակության մեջ մինչ այժմ ապրում են կարծրատիպեր, որոնցից անհնար է ազատվել։ Մեծ սերունդը մինչև հիմա պնդում է ընտանեկան արժեքների մասին իր տեսակետը, նշելով, որ ամուսնությունը՝ պետք է լինի պաշտոնապես հաստատված, մոռանալով, որ ընտանիքի երջանկությունը չի որոշվում անձնագրի մեջ առկա կնիքով։
Այստեղ մենք հավաքել ենք հետաքրքիր ինֆորմացիա աստղերի մասին, որոնք պաշտոնապես երբեք ամուսնացած չեն եղել՝ ինչ-որ մեկը մտածված, իսկ ինչ-որ մեկն էլ չի կարողացել գտնել իր երկրորդ կեսին։
1. Նաոմի Քեմբլ, 47 տարեկան
Նա հարաբերությունների մեջ է եղել աշխարհի ամենահայտնի տղամարդկանց հետ՝ դերասան, սպորտսմեններից մինչև բիզնեսմեններ, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել նրան կնության առնել։
2. Աննա Սեմենովիչ, 37 տարեկան
Հայտնի ռուս երգչուհի Աննա Սեմենովիչն արդեն հոգնել է պատասխանել ամուսնության մասին հարցերին։ Նրան ոչ մեկ անգամ է, որ մամուլում վերագրվել է գաղտնի ամուսնություն, սակայն դեռևս նա չի շտապում ամուսնանալ, ինչպես և չի շտապում երեխաներ ունենալ։ Իր հարցազրույցներում նա շատ անգամ է նշել, որ դեռ ժամանակը չէ։
3. Պատրիսիա Կաաս, 50 տարեկան
Լեգենդար ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը հաստատ պրոբլեմներ չի ունեցել հակառակ սեռի հետ։ Չէ՞ որ նրա սիրեկանների թվում են եղել Ալեն Դելոնն ու Ժերար Դեպարդյեն, սակայն գործը ամուսնության չի հասել։ Միակ բանը, որի համար ափսոսում է երգչուհին՝ նա չի կարող երեխաներ ունենալ։
4. Շարլիզ Թերոն, 42 տարեկան
Հոլիվուդյան գեղեցկուհի Շարլիզ Թերոնը նույնպես պաշտոնապես երբեք ամուսնացած չի եղել։ Նրա վերջին հարաբերությունները Շոն Պենի հետ գրեթե վերջացավ հարսանիքով՝ զույգը նույնիսկ երեխա որդեգրեց, բայց հետո նրանք բաժանվեցին։ Եվ այժմ Շարլիզը միայնակ դաստիարակում է երկու երեխաների և ակտիվորեն նկարահանվում ֆիլմերում՝ թույլ չտալով իրեն ընկնել դեպրեսիայի մեջ։
5. Ժաննա Ֆրիսկե, 40 տարեկան
Ժաննա Ֆրիսկեն իր ժամանակներում հանդիպել է ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի տղամարդկանց հետ, բայց նրա սիրտը գրավեց հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովը, որից երգչուհին որդի՝ Պլկատոնին ունեցավ։ Ինչպես հայտնի դարձավ երգչուհու մահվանից հետո, երբ նա արդեն հիվանդ էր, Շեպելյովը նրան ամուսնության առաջարկություն է արել, սակայն սպիտակ զգեստով երազանքները այդպես էլ իրականություն չդարձան։
6. Վայնոնա Ռայդեր, 45 տարեկան
Հարցազրույցներից մեկում Վայնոնան խոստովանեց, որ սարսափելի վախենում է բաժանումներից և իր համար ուղենիշ են իր ծնողները, որոնք միասին ապրել են ավելի քան 40 տարի։ Այդ պատճառով նա համարում է, որ ավելի լավ է չամուսնանալ, որպեսզի հետագայում ստիպված չլինի անցնել բաժանման միջով։ Բայց ամեն դեպքում Վայնոնա Ռայդերը ապագայի համար պլաններ չի կազմում, այլ ցանկանում է լինել երջանիկ ներկայում։
7. Եվա Մենդես, 43 տարեկան
Եվա Մենդեսը չի կարծում, որ անհրաժեշտ է անձնագրում կնիք դնել, որպեսզի ընտանիք կազմվի։ Հոլիվուդի ամենացանկալի տղամարդկանցից մեկի՝ Ռայան Հոսլինգի հետ, նա մեծացնում է երկու դուստր, բայց դրա հետ մեկտեղ չի ցանկանում պաշտոնապես գրանցել ամուսնությունը։ Ո՞վ գիտե, միգուցե մի օր ինչ-որ բան կհամոզի դերասանուհուն հագնել հարսանյաց զգեստ։
8. Կայլի Մինոուգ, 49 տարեկան
Երգչուհու ոչ վաղ անցյալի հարաբերությունները երիտասարդ դերասան Ջոշուա Սասսի հետ՝ ավարտվեցին բաժանմամբ։ Կրծքի քաղծկեղի դեմ երկար տարիների պայքարից հետո, երգչուհին հույս ուներ, որ վերջապես ձեռք կբերի ընտանեկան երջանկություն, սակայն դա տեղի չունեցավ։ Նաև Կայլին վախենում է, որ նրան վիճակված չէ իրական ամուսնություն և ընտանիք, քանի որ քիմիաթերապիայից հետո, նա չի կարող երեխաներ ունենալ։ Բայց ժամանակը ցույց կտա։ Միգուցե նրա վախերն արդարացվա՞ծ չեն։
9. Կրիստին Դևիս, 52 տարեկան
«Սեքսը մեծ քաղաքում» հանրահայտ սերիալի աստղ Կրիստին Դևիսը հանդիպել է ամենահայտնի հոլիվուդյան գեղեցիկ տղամարդկանց հետ, բայց այդպես էլ չի ամուսնացել։ Երբ դերասանուհին հասկանում է, որ չի կարող այլևս սպասել, թե երբ տղամարդկանցից մեկը նախաձեռնությունը իր ձեռքը կվերցնի՝ նա որոշում է երեխա որդեգրել, և այժմ դաստիարակում է որդեգրած դստերը, չնայած շարունակում է հավատալ, որ շուտով նրա կողքին կհայտնվի իսկական տղամարդ։