Խմբագիր, բլոգեր, նատուրալիստ Էլիզաբեթ Փրեսթոնը հետաքրքիր մի հոդված է գրել, որտեղ համեմատել է, թե ինչպես են տեսնում աշխարհը մարդիկ և տարբեր կենդանիներ։
Ինչպես հայտնի է շատ կենդանիներ, այդ թվում նաև տնային կենդանիները, համարվում են մասնակի դալտոնիկներ։ Կենդանի արարածների տեսողական ընկալումը կախված է նրանից, թե ինչպես են աչքերը արձագանքում լույսին։ Մարդկանց մոտ հաստատվել է ռեցեպտորների երեք տեսակ՝ «կոնաձև», որոնք ընկալում են կարմիր, կապույտ և կանաչ գույները, իսկ մյուս տեսակի ռեցեպտորները օգնում են տեսնել մթության մեջ։
Իսկ կենդանիների մոտ, աչքերը այլ կերպ են կառուցված։ Որոշ կենդանիներ ունեն ֆոտոռեցեպտորների ընդամենը 2 տեսակ, որն էլ պատճառ է հանդիսանում նրանց «դալտոնիզմի»։ Իսկ կան արարածներ, որոնց ռեցեպտորները 4-ն են, որը թույլ է տալիս նրանց տեսնել ուլտրամանուշակագույն և բևեռացած լույսը։
Առաջարկում ենք Ձեզ հայացք նետել աշխարհին՝ ֆաունայի 5 ներկայացուցիչների աչքերով։ Ձախից կենդանու տեսողությունը ցուցադրող կադրն է, իսկ աջից մարդունը։
Կատուներ
Օձեր
Մեղուներ
Սիպեներ (Каракатицы)
Թռչուններ
Ինչպես տեսնում եք, Ձեր կատվին տրված չէ տեսնել կարմիր խնձորներ, բայց կանաչ գույնը ընկալում է հրաշալի։ Իսկ գծավոր մեղուները ծաղիկներն էլ են տեսնում գծավոր։ Զարմանահրաշ է չէ՞։
Աղբյուրը՝ nautil.us