fbpx

Աշխարհի ամենահանդուգն և արյունարբու մաֆիաները (մաս 2)

Առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ։

Շատ հանցավոր խմբերի մասին Դուք նույնիսկ չեք էլ լսել։ Իսկ դրանցից շատերը իրենց վերահսկողության տակ են պահում արտադրություններ, զբաղվում են մաքսանենգությամբ, կիբերհանցագործությամբ և նույնիսկ ձևավորում են երկրի գլոբալ տնտեսությունը։

6. Դժոխքի հրեշտակներ (ԱՄՆ)

Աշխարհի ամենախոշորագույն մոտոակումբներից մեկը, որն ունի իր չիպսթերները (մասնաճյուղերը) ամբողջ աշխարհով։  Outlaws MC, Pagans MC և Bandidos MC-ի հետ մեկտեղ մտնում է այսպես կոչված «Մեծ քառյակի»  outlaw-ակումբների կազմի մեջ և համարվում է ամենաճանաչվածը։

enhanced-buzz-wide-11459-1376328083-13

Մի շարք երկրների օրինապահ մարմիններն ակումբն անվանում են «մոտոցիկլիստների ավազակախումբ» և մեղադրում են նրանց թմրանյութերի վաճառքի, ռեկետի, գողոնի վաճառքի, բռնության, սպանությունների և այլ հանցանքների մեջ։

biker-bassoon-bros-02-03

Ըստ լեգենդի, որը տեղադրված է ակումբի պաշտոնական կայքում՝ երկրորդ համաշխարհայինի տարիներին, ԱՄՆ ռազմաօդային ուժերում գոյություն ուներ ծանր ռմբակոծիչների 303 էսկադրիլիան, որին անվանում էին «Hell’s Angels»։ Պատերազմի ավարտից հետո, երբ էսկադրիլիան ցրվեց, օդաչուները մնացին առանց աշխատանք։ Նրանք մտածում էին, որ Հայրենիքը նրանց դավաճանել է և գցել բախտի քմահաճույքին։ Եվ նրանց ոչինչ չէր մնում, քան գնալ ընդդեմ իրենց «կոպիտ երկրի, նստել մոտոցիկլի ղեկին, միավորվել մոտոակումբներով և ապստամբել»։

hells_angels-04

7. Mara Salvatrucha

Այս մաֆիան զբաղվում է հանցավոր բիզնեսի շատ տեսակներով, այդ թվում՝ թմրանյութերի, զենքերի, մարդկանց վաճառք, գողություններ, ռեկետներ, պատվերով սպանություններ, մարդկանց առևանգում, փրկագին ստանալու նպատակով, կավատություն, ավտոմեքենաների գողություն, փողերի լվացում և խարդախություն։

salvatrucha-mara

Mara Salvatrucha տարածքում գտնվող շատ առևտրականներ և ոչ մեծ խանութներ, վճարում են ավազակախմբին շահույթի մինչև կեսը, որպեսզի կարողանան շարունակել իրենց գործունեությունը։ ԱՄՆ-ում բնակվող MS-13 և շատ սալվադորցիներ ստիպված են վճարել, քանի որ չվճարելու դեպքում, հայրենիքում բնակվող նրանց հարազատներին կարող են խեղանդամ դարձնել կամ սպանել։

thumb_9410__lightbox_full msarrest-p8usvx

8. Մոնրեալյան Ռիզզուտո մաֆիա

Rizzuto՝ հանցավոր ընտանիք, որն հիմնականում հիմնավորվել է Մոնրեալում, սակայն տնօրինում է նաև Քվեբեկ և Օնտարիո մարզերը։ Ժամանակին, նրանց մոտ տեղի է ունեցել Նյու Յորքյան ընտանիքների հետ միավորում, որի հետևանքով, 70-ականներին, Մոնրեալում Մաֆիաների պատերազմ սկսվեց։ Ռիզզուտոներին են պատկանում 100 միլիոնավոր դոլարների անշարժ գույք՝ տարբեր երկրներում։ Նրանք տնօրինում են հյուրանոցներ, ռեստորաններ, բարեր, գիշերային ակումբներ, շինարարական, սննդային, առևտրային ընկերություններ։ Իտալիայում նրանց են պատկանում կահույքի արտադրման և իտալական դելիկատեսների արտադրման ֆիրմաներ։

27_image

9. Մունգիկի (Քենիա)

Սա Քենիական արգելված (2002թ.-ից) քաղաքական-կրոնական խմբավորում է, որն վերականգնում է աֆրիկյան ավանդական կրոնը։ Ի հայտ է եկել մաու-մաու ապստամբության ալիքի ներքո։ Հանրաճանաչություն է ձեռք բերել՝ զանգվածային սպանությունների և ոստիկանների հետ ընդհարումների շնորհիվ։

o-00241778-g-00006790

Մունգիկիները իրենց համարում են կրոնական կազմակերպություն, ովքեր պայքարում են «աֆրիկյան ձևով աստվածապաշտության, մշակույքի և կյանքի» համար։ Նրանց ադեպտները աղոթում են՝ դեմքով շրջված դեպի Քենիա լեռը։ Կիրառվում են նաև ուխտ և զոհաբերություններ։

12_2

10 Armenian Power

Հայկական ուժ կամ AP (Armenian Power)` հայկական մաֆիա և հայկական խմբավորում, հանցավոր կազմակերպություն, որն գործում է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի շրջակայքում։ Խմբավորումը զբաղվում է թմրանյութերի տեղափոխությամբ, սպանություններով, բռնություններով, խարդախությամբ, անձնական տվյալների գողությամբ, ոչ օրինական խաղերով, առևանգմամբ, ռեկետով, գողություններով, դրամաշորթությամբ (ըստ Վիքիպեդիայի)։ Համարվում է, որ խմբավորման մեջ ներգրավված են մոտ 200 մարդ։ Համաձայն ԱՄՆ ֆեդերալ դատախազության տվյալների, մի քանի հարյուր մարդ ներգրավված են խմբավորման հետ կապված ավազակախմբերում։

Incarcerated members of the Mara 18 gang inside the Izalco prison in Sonsonate, El Salvador.

Հայկական ուժը ամուր կապեր ունի ռուսական կազմակերպված հանցավոր խմբերի հետ։ Բանը նրանում է, որ կազմակերպված հանցավորությունը թե՛ ԽՍՀՄ-ում, և թե՛ Ռուսաստանում միշտ եղել են բազմաէթնիկ։ Խմբավորման մեջ ներգրավված են նաև իսպանալեզուներ՝ հիմնականում մեքսիկացիներ։

257480538da388d7293

Հայկական ուժ խմբավորման անդամները սովորաբար կրում են քաղաքային փողոցային բանդաների դասական հագուստ՝ խաքի գույնի լայն շալվարներ, ճմրթված սպիտակ վերնաշապիկներ, մազերի ցանցեր, մուգ կապույտ կեպկաներ և LOCS ոճի արևային ակնոցներ։ Շատերի մոտ կան բազմաթիվ դաջվածքներ և իհարկե զենք։

Hi-PowerSoldiers01


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի ամենահանդուգն և արյունարբու մաֆիաները (մաս 2)
Armenian Genocide (Film in english)