fbpx

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»։ Մեջբերումներ գրքից

«Փոքրիկ իշխան»-ը (ֆր.`Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հեքիաթ-վիպակն է, որը հրապարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ Այն թարգմանվել է մոտ 250 լեզուներով և ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրքը։ «Փոքրիկ Իշխանը» հեքիաթ-վիպակն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ և խորությամբ։ Վիպակում շեշտված է մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ, մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը։

Ձեզ ենք ներկայացնում «Փոքրիկ Իշխանը» հրաշք ստեղծագործությունից մի քանի խորիմաստ մեջբերումներ։

Երբ խորհրդավորությունը շատ տպավորիչ է՝ մարդ չի համարձակվում չհնազանդվել։

Ուղիղ գնալով շատ հեռու չենք կարող հասնել…

Երեխաները պետք է շատ մեծահոգի լինեն մեծահասակների հանդեպ։

Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին։ Մանավանդ որ՝ բոլորը չէ, որ կարողանում են ընկերներ ունենալ։

Երբ շատ ես տխրում, սիրում ես մայրամուտները…

Յուրաքանչյուրից պետք է պահանջել այն, ինչ կարող է անել։

Հեղինակությունը նախ հենվում է բանականության վրա։

Ավելի դժվար է ինքն իրեն դատել, քան ուրիշներին։ Եթե հաջողվի ինքդ քեզ արդար դատել, ուրեմն իմաստուն ես։

Փառասերները միայն գովեստներ են սիրում։

Երբ մարդ ուզում է խելացի երևալ, երբեմն մի փոքրիկ սուտ է հորինում։

Մարդիկ հասկանում են միայն այն, ինչն ընտելացնում են, նրանք այլևս հասկանալու ժամանակ չունեն։ Նրանք առևտրականներից արդեն գնում են ամեն ինչ պատրաստի վիճակում։ Բայց քանի որ բարեկամավաճառ առևտրականներ չկան, մարդիկ այլևս բարեկամ չունեն։

Լեզուն թյուրիմացությունների աղբյուր է։

Մարդը միայն սրտով է տեսնում. գլխավորը աչքերին տեսանելի չէ։

Դու չպետք է մոռանաս, որ ընդմիշտ պատասխանատու ես բոլոր նրանց համար, ում ընտելացրել ես։

Մարդ երբեք իր կեցած տեղից գոհ չէ։

Լավ բան է բարեկամ ունենալը, նույնիսկ այն դեպքում, երբ մեռնելու ես։

Հնարավոր է լաց լինենք, երբ թույլ ենք տվել ինչ-որ մեկին ընտելացնել մեզ…

Ամենագլխավորը տեսանելի չէ աչքին…

Ամեն մարդ իր աստղը ունի, մեկը նման չէ մյուսին։ Ոմանց համար, ովքեր ճամփորդում են, աստղերը ուղեկցորդներ են։ Ուրիշների համար պարզապես փոքրիկ կայծեր են։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»։ Մեջբերումներ գրքից
ԹԵՍՏ․ Գիտելիքների ստուգում: Փորձեք պատասխանել բոլոր հարցերին