Շատ հանցավոր խմբերի մասին Դուք նույնիսկ չեք էլ լսել։ Իսկ դրանցից շատերը իրենց վերահսկողության տակ են պահում արտադրություններ, զբաղվում են մաքսանենգությամբ, կիբերհանցագործությամբ և նույնիսկ ձևավորում են երկրի գլոբալ տնտեսությունը։
1. Սիցիլիական մաֆիա
Գործում է Սիցիլիայում սկսած XIX դարի սկզբից, XX-րդ դարի սկզբին վերածվելով միջազգային կազմակերպության։ Իսկզբանե, կազմակերպությունը զբաղվում էր նարնջի պլանտացիաների տերերի և մեծ հողակտորենր ունեցող ազնվականների պաշտպանությամբ՝ հիմնականում իրենք իրենցից։ Դա ռեկետի սաղմն էր։Հետագայում Կոզա Նոստրան ընդլայնում է իր գործունեությունը և դառնում հանցավոր խմբավորում՝ բոլոր առումներով։ XX-րդ դարից սկսած, Կոզա Նոստրայի հիմնական գործունեության ուղղությունը դարձավ ավազակությունը։
2. Ռուսական Մաֆիա
Սա պաշտոնապես ամենասարսափելի կազմակերպված հանցավոր խումբն է։ ՖՀԿ (ФБР) նախկին գործակալները ռուսական մաֆիան անվանում են. «աշխարհի ամենավտանգավոր մարդիկ»։ Այս խմբի անդամներից շատերը հաճախ իերարխիկ դաջվածքներ են անում իրենց վրա, հաճախ օգտագործում են զինվորական մարտավարություն և կատարում են պատվերով սպանություններ։
3. Մեքսիկական Մաֆիա
Այս բանդան՝ ԱՄՆ հարավային ափի, Արիական եղբայրություն միավորման դաշնակիցն է։ Հայտնի է իր ակտիվ գործունեությամբ թմրամիջոցների վաճառքի ոլորտում։ Բանդայի անդամների հեշտ է տարբերել՝ կրծքի վրա, սև ձեռքի տեսքով յուրահատուկ դաջվածքներով։
4. Յակուձա
Յակուձան՝ դա ճապոնական կազմակերպված հանցավոր խմբավորում է։ Յակուձաների սոցիալական կազմակերպվածությունն ու աշխատանքի յուրահատկությունը խիստ տարբերվում է այլ հանցավոր խմբավորումներից՝ նրանք նույնիսկ ունեն սեփական գրասենյակներ, որոնց գործունեության մասին շատ հաճախ ազատորեն գրում են թերթերում։
Յակուձաների կուլտային կերպարներից մեկը՝ դա ամբողջ մարմնով, գույնզգույն վիշապի տեսքով դաջվածքներն են։
5. Չինական Տրիադա
Տրիադան՝ Չինաստանում և չինական սփյուռքում գործող գաղտնի հանցավոր կազմակերպության տեսակ է։ Տրիադային միշտ բնորոշ է եղել ընդհանուր համոզմունքները (3 թվի միստիկական նշանակության հավատ, որտեղից էլ առաջացել է խմբավորման անունը)։ Ներկա պահին Տրիադան հայտնի է որպես մաֆիայանման հանցավոր խմբավորում, որը տարածված է Թայվանում, ԱՄՆ-ում և չինական սփյուռքի այլ գաղութներում։ Մասնագիտացված են թմրանյութի վաճառքի և այլ հանցագործությունների մեջ։
Տրիադան համարվում է ամենահայրենասեր մաֆիա։ Միջազգային իրադարձությունների ժամանակ, Տրիադայի մարտիկները երաշխավորում են արտասահմանցիների անվտանգությունը, իսկ ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակ, նրանք 1 մլն ԱՄՆ դոլար մրցանակ հայտարարեցին այն բժշկին, ով դեղ կգտնի այդ հիվանդության դեմ։