fbpx

Լացը օգտակար է առողջությանը

Ի՞նչ ասոցիացիաներ են առաջացնում ձեզ մոտ լացն ու արցունքները: Համաձայնվեք, որ երբ խոսքը գնում է այդպիսի էմոցիաների արտահայտման մասին, դժվար թե մեր մտքին ինչ որ դրական բան գա: Եվ լացը համարյա միշտ ասոցացվում է տխուր իրադարձության հետ և նույնիսկ դժբախտության:

Սակայն գիտնականները վստահեցնում են, որ լացելը այդքան էլ վատ չէ, քանի որ լացը որպես այդպիսին դա այսպես ասած էմոցիոնալ թեթևացում, լիցքաթափում է, որը օրգանիզմին որոշակի օգուտ է բերում:

Ինչո՞վ է հատկապես օգտակար լացը

Ընդհանրապես, լացելու ֆունկցիան դա յուրահատուկ մեխանիզմ է, որը իզուր չէ, որ կա մեր օրգանիզմում: Բացի դրանից, երբ մենք լացում ենք, դա բերում է երկակի օգուտ՝ այդ ընթացքում տեղի է ունենում ոչ միայն էմոցիոնալ լիցքաթափում, այլ նաև օրգանիզմից դուրս են գալիս սթրես առաջացնող վնասակար նյութերը: Որոշ մասնագետների կարծիքով այդպիսի նյութերի կուտակումը կարող է բերել սրտի կաթվածի:

Սակայն օգուտ բերում է ոչ այնքան աչքից հեղուկ դուրս հոսելը, որքան հիմնականում էմոցիոնալ լիցքաթափումը: Ընդ որում ոչ բոլոր մարդիկ են, որ կարող են ճիշտ օգտագործել այդ ֆունկցիան: Չէ՞ որ գաղնիք չէ, որ լացող տղայի կամ տղամարդու կերպարը շատերի մոտ ասոցացվում է թուլության և անկամք լինելու հետ: Եվ հենց այդ պատճառով շատ մարդիկ մանկուց իրենց սովորեցնում են ազատություն չտալ էմոցիաներին և կարողանում են զսպել արցունքները:

Ինչպես ցույց է տվել վերջերս կատարված հետազոտությունները, այդպիսի տակտիկան նույնպես բերում է սթրես առաջացնող վնասակար նյութերի կուտակման, որոնք էլ պատճառ են դառնում ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական առողջության խաթարման: Եվ իրոք, երբ դուք ազատություն չեք տալիս ձեր էմոցիաներին և թույլ չեք տալիս, որպեսզի նրանք դուրս գան՝ ձեր օրգանիզմը վեր է ածվում յուրահատուկ դանդաղ գործողության ռումբի, որը կարող է պայթել անակնկալ ձևով:

Սպորտը, սեքսը և արցունքները առավել օգտակար են մեր առողջությանը

Դեպրեսիա, տանջող անհանգստության զգացում, անառիթ չարություն և ստամոքսի հիվանդություններ՝ ահա ոչ բոլոր այն հիվանդությունները, որին կարող է մարդը հանգել ամաչելով իր արցունքներից և զսպելով դրանք: Իհարկե այդ հետևանքները միանգամից չեն առաջանում, այլ ժամանակի ընթացքում:

Վերջերս, ամերիկյան հոգեբան, այսպես կոչված անձնական մոտիվացման մարզիչ, մի քանի գրքերի հեղինակ Մայք Ռոբինսը իր վերջին գիրքը նվիրել է նրան, թե ինչպես կարողանալ ապրել զգացմունքներով, հիմնավորելով դրանք այն արդյունքներով, որը կարող է բերել այդպիսի կյանքը: Հենվելով բազմաթիվ հետազոտությունների վրա, Ռոբինսը ապացուցում է, որ առավելագույն էմոցիոնալ լիցքաթափում է ստանում մարդը, երբ զբաղվում է սպորտով, սեքսով և լացում է:

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների կանանց էմոցիոնալ տարօրինակությունները

Յուրաքանչյուր մարդ ունի տարօրինակություններ և դրանք դրսևորվում են նաև էմոցիոնալ առումով: Եվ այսպես, եկեք տեսնենք, թե Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված: ԽՈՅ Խոյը...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Լա՞վ եք ճանաչում Ձեզ, Ձեր բնավորության տեսակը

Այս հոգեբանական թեստը կբացահայտի Ձեր բնավորությունը՝ մարդկանց հետ շփման տեսակետից: Որպեսզի թեստը կարողանա առավելագույնս ճիշտ արդյունք տալ՝ հարկավոր է, որպեսզի դուք պատասխաններում լինեք առավելագույնս ազնիվ:...

Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան օրը: Ուղիղ նշանակետին․․․

Ասա ինձ ամսի քանիսին ես ծնվել, իսկ ես կասեմ թե ով ես դու․․․ 1. «Համար մեկ»՝ սրանով ամեն ինչ ասված է: Սա ստեղծագործական, կրեատիվ, ինքնատիպ և...

Տիբեթյան հորոսկոպ: Իմացիր ճակատագիրդ 97% ճշգրտությամբ

Հորոսկոպը կազմված է տիբեթյան վաննականների կողմից 100-ավոր տարիներ առաջ. Տիբեթյան հորոսկոպը՝ դա գուշակության, թվագուշակության և աստղագուշակության յուրահատուկ խառնուրդ է: Տիբեթյան վանականների կողմից հարյուրավոր տարիներ առաջ ստեղծված...

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Ոչ հեշտ հարցեր

Բազմակողմանի զարգացած մարդը հետաքրքրվում է ամեն ինչով՝  ճշգրիտ գիտություններով, պատմությամբ, գրականությամբ, գեղանկարչությամբ․․․ Իսկ դուք բազմակողմանի զարգացած մա՞րդ եք: Եկեք ստուգենք: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել...