fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ձկնորսը նույնիսկ չէր էլ կասկածում, որ 10 տարի մահճակալի տակ է պահում...

Ձկնորսը նույնիսկ չէր էլ կասկածում, որ 10 տարի մահճակալի տակ է պահում մի քանի միլիոն արժողությամբ մարգարիտ

Հաջորդ անգամ ձկնորսության կամ դայվինգի մեկնելիս ուշադիր եղեք ամեն ինչի նկատմամբ՝ ինչ ձեր շուրջն է և ջրի տակ։ Շատ հավանական է, որ ձեզ իսկական գանձ է սպասում։ Այս պատմությունը դրա վառ ապացույցն է։

Ֆիլիպինյան մի ձկնորս իր մահճակալի տակ 10 տարի պահել էր «մարգարիտների թագուհուն»։ Նա նույնիսկ չէր էլ կասկածում, թե որքան թանկարժեք է գտածոն։ Մարգարիտի զանգվածը ռեկորդային է՝ 34 կգ։ Դուք ուղղակի նայեք՝ իսկական թագուհի։

Տուրիզմի սպա Այլին Սինտիա Ամուրաուն պատմում է. «Ձկնորսը նետում է կարթը ջուրը և մրրիկի ժամանակ այն ինչ-որ բանից կառչում և դուրս չի գալիս։ Տղամարդը նկատում է որ կարթը խեցիների արանքում է մնացել և այդ պատճառով սուզվում է, ուրպեսզի ազատի կարթը։ Հենց այդպես էլ նա գտնում է մարգարիտը։ Դա պատահել է տաս տարի առաջ։ Եվ այս ամբողջ ժամանակ նա իր գտածոն պահում էր մահճակալի տակ»։

Ձկնորսը նույնիսկ գլխի չէր էլ ընկնում, թե ինչ գինը ունի այս լեգենդար մարգարիտը, և հենց այդ պատճառով որոշում է այն պահել որպես «ռազմավար»։

«Մենք ցնցված էինք, երբ նա մարգարիտը բերեց մեզ մոտ։ Այժմ մենք սպասում ենք հեմոլոգիայի ինստիտուտի և այլ միջազգային կառույցների նույնականացմանը։ Մենք գտնում ենք, որ Պուերտո Պրինցեսկան (այդպես են անվանել մարգարիտին) ամենամեծ մարգարիտն է հսկայական խեցեմորթից»։

Բրիտանական թերթը հաղորդում է, որ ձկնորսի գտածոի նախնական գինն է մոտ 100 միլիոն դոլար։

Նախորդ ռեկորդակիրը Լաո Ցզի մարգարիտն էր։ Այն գտել էին Պալավանյան ծովում, որը ողողում է Ֆիլիպիյան կղզիներում գտնվող Պալավան կղզին։ Այն ժամանակ մարգարիտը հայտնաբերել էր մի սուզակ։ Այն կշռում էր 6.4 կգ։ Ֆիլիպիններից այն իր հետ բերեց ամերիկացի Ուիլբերն Կոբբը, սակայն հայթայթողը նա չէր։

Կոբբի խոսքերով, երբ առաջին անգամ 1934թ. նա լսել է այդ գտածոի մասին, ցանկացել է գնել ֆիլիպինյան ցեղերից մեկի առաջնորդից, սակայն վերջինս չի ցանկացել վաճառել այն, քանի որ մարգարիտը սուրբ էր համարում։ Իսկ հետո Կոբբը փրկում է առաջնորդի որդուն, ով մալարիայով է հիվանդանում։ Եվ հենց դրա համար 1936թ. նա մարգարիտը նվեր է ստանում։ Իսկ ավելի ուշ մարգարիտի մասին բազմաթիվ պատմություններ են հորինվում։

Այս երկու դեպքը ապացուցում են, որ միշտ պետք է ուշադիր լինել և մանրակրկիտ ուսումնասիրել գտածոն։ Ո՞վ գիտի, միգուցե հենց այն ձեզ կբերի մի ամբողջ կարողություն։

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...

Բազմագիտակության դժվարին ԹԵՍՏ: Կկարողանա՞ք հաղթահարել այն

Մեր հերթական գիտելիքների թեստը: Այս անգամ հարցերը մի փոքր ավելի բարդ են: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք հաղթահարել թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Կիանո Ռիվզ․ «Ես ատում եմ աշխարհը, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի տեր կնոջ»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։ Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը,...
video

Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ:...

Կենդանակերպի նշաններ, որոնց համար դժվար է գտնել երկրորդ կես

Ոչ բոլորն են շտապում դասավորել իրենց անձնական կյանքը, նույնիսկ եթե տարիքն անցնում է, և ծնողները վաղուց թոռներ են պահանջում: Եվ դրա համար կարող են լինել...