fbpx

ԹՈՓ 10 Աշխարհի ամենաանվտանգ երկրներն ըստ խաղաղասիրության ինդեքսի

Ինչպե՞ս որոշել, որքա՞ն անվտանգ է այս կամ այն երկիրը բնակության համար։ Պարզվում է գոյություն ունի Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI), որը ցույց է տալիս երկրների և տարածաշրջանների բնակության անվտանգության մակարդակը։ Ամեն տարի, ըստ այդ ինդեքսի 22 տարբեր ցուցանիշների, ինչպիսիք են՝ բռնությամբ հանցագործությունների մակարդակը, հարաբերությունը հարևան երկրների հետ, պատերազմի բացակայությունը, ՄԱԿ-ի խաղաղասիրական առաքելություններին մասնակցությունը, կրթության մակարդակը և այլն, կազմվում է վարկանիշային ցուցակ։

Mediamag-ը գտել է 10 անվտանգ երկրները և դրանք ներկայացնում է Ձեզ.

10. Ճապոնիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.408

  • Զարգացած տեխնոլոգիաներ
  • Հրաշալի տրանսպորտային կառուցվածք
  • Բռնությամբ հանցագործությունների և սպանությունների ցածր մակարդակ
  • Տնտեսության զարգացվածությամբ աշխարհի 3-րդ երկիրը ըստ նոմինալ ՀՆԱ-ի

9. Շվեցարիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.373

  • Մաքուր քաղաքներ
  • Հանցագործությունների ցածր մակարդակ
  • Սննդի բարձր որակ
  • Կրթության և առողջապահության առաջնակարգ համակարգ

8. Կանադա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.371

  • Գործազրկության ցածր մակարդակ
  • Կանադայում կյանքի բավարարվածությունը 10 միավորից գնահատվում է՝ 7.6
  • Աշխարհի ամենակրթված երկրներից մեկը

7. Սլովենիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.364

  • Հանցագործությունների ցածր մակարդակ
  • Հանգիստ մթնոլորտ
  • Բարեհամբույր քաղաքացիներ

6. Չեխիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.360

  • Բռնության և գողությունների ցածր մակարդակ
  • Հասարակական տրանսպորտի էժան և անվտանգ համակարգ
  • Արդյունավետ վթարային համակարգեր

5. Դանիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.337

  • Կաշառակերության ցածր մակարդակ
  • Գրագիտության բարձր մակարդակ
  • Առողջապահության պրոգրեսիվ համակարգ
  • Կյանքի բարձր մակարդակ

4. Ավստրիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.265

  • Մաքրություն և աղբահանության խիստ օրենքներ
  • Աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը
  • Ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային համակարգեր

3. Պորտուգալիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.258

  • Լավ կլիմա
  • Բարեհամբույր մարդիկ
  • Կարգուկանոնի պահպանման համար՝ մեծ քանակությամբ ոստիկաններ

2. Նոր Զելանդիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.241

  • Հարևան երկրների հետ բարեկամական հարաբերություններ
  • Ուժեղ և անկախ դատական համակարգ և անկաշառ ոստիկանություն
  • Համաշխարհային դասի կրթական համակարգ
  • Առողջապահության պրոգրեսիվ համակարգ

1. Իսլանդիա

Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.111

  • Դեմոկրատիայի բարձր մակարդակ
  • Գրագիտության մակարդակը հասնում է 99%
  • Անվճար կրթություն

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ԹՈՓ 10 Աշխարհի ամենաանվտանգ երկրներն ըստ խաղաղասիրության ինդեքսի
Դեվիդ Բեքհեմը վերադառնում է Եվրոպա