fbpx

Երբեք մի վախեցեք ասել մարդկանց այս 10 պարզ արտահայտությունները

Բառերը մեր կյանքում մեծ նշանակություն ունեն։ Նաև դրանք ունեն մեծ ուժ և ունակ են շատ բան փոխել։ Այդ պատճառով, ամեն անգամ, երբ ձեզ կայցելի այս մտքերից որևէ մեկը՝ անպայման ասեք դա բարձրաձայն։

Դու ինձ ցավեցրեցիր

Պետք չէ վախենալ ասել այդ մասին։ Մանավանդ երբ դա վերաբերում է մտերիմ մարդուն։ Հարաբերությունները պետք է պարզել որքան հնարավոր է շուտ, այլ ոչ թե կուտակել վիրավորանքը և սպասել պահին, թե երբ է ամեն ինչ ավարտվելու։

Ես ճիշտ չէի

Նաև պետք չէ վախենալ խոստովանել սեփական սխալները և ասել դա բարձրաձայն։ Հավատացեք, այդ ունակությունը հարյուրավոր անգամներ կփրկի ձեր հարաբերությունները մտերիմների հետ։

Ոչ

Մենք շատ հաճախ համաձայնվում ենք, ուղղակի մեքենայորեն «Այո» ենք պատասխանում առաջարկներին կամ խնդրանքներին։ Իսկ այժմ պետք է սովորել ասել «Ոչ»։ Դա կփոխի ձեր կյանքը։ Մի համաձայնվեք ամեն ինչին։ Դա խլում է ձեզանից ձեր թանկարժեք ժամանակը և ուժերը…

Ես համաձայն չեմ

Կարծիքը պետք է կարողանալ արտահայտել։ Եթե դուք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, եթե ինչ-որ բանում համոզված չեք՝ ասեք այդ մասին։ Մարդիկ պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն՝ ինչ սկզբունքների և համոզմունքների տեր մարդու։

Ես մինչև կոկորդս կուշտ եմ

Եթե դուք ինչ-որ բան այլևս չեք կարողանում տանել… եթե զգում եք որ սահմաններն արդեն անցել են, ուղղակի ասեք, որ «մինչև կոկորդ կուշտ եք», որ «բավական է»։ Վերջակետ դնելու ունակությունը այնտեղ, որտեղ պետք է՝ նույնպես փրկում է անուղղելի սխալներից։

Դա ձեր գործը չէ

Հիշեք, որ դուք իրավունք ունեք պաշտպանել ձեր անձնական տարածությունը։ Եթե մարդիկ իրենք են փորձում իրենց «քիթը մտցնել» ձեր կյանք և դրանով ձեզ անհարամարություններ են պատճառում, ապա բարեհամբույր կերպով հասկացրեք նրանց, որ դա ձեզ դուր չի գալիս, բայց դուք այնուամենայնիվ գնահատում եք նրանց մասնակցությունը։

Ես չգիտեմ

Ապշելու բան է, այնքան մարդ պատրաստ է ձեզ ասել ինչ պատահի, միայն թե ոչ «ես չգիտեմ»։ Եղիր ավելի պարզ, մենք բոլորս էլ վերջիվերջո սովորում ենք և ոչ ոք չգիտի ամեն ինչի պատասխանը, նույնիսկ ամենաակնհայտ հարցերի։ Ուղղակի կարողացեք դա խոստովանել։ Ազնիվ եղեք ձեր և ձեր մտերիմների հանդեպ։

Ես վախենում եմ

Մեր խոցելիությունը՝ այն է ինչը մեզ ողջ է դարձնում։ Սեփական վախերի մասին խոսելը՝ շատ նորմալ է։ Դա թույլ կտա ձեր մտերիմներին իմանալ, որ դուք ազնիվ եք առաջին հերթին ձեր հետ, և ազդակ կլինի, որ դուք պատրաստ եք ընդունել օգնությունը։

Ես ուզում եմ մենակ մնալ

Մի ամաչեք խնդրել մարդկանց, որպեսզի ձեզ միայնակ թողնեն։ Մի վախեցեք խնդրել ժամանակ, որպեսզի կարողանաք ինչ-որ բանի մասին մտածել կամ ինչ-որ բան կարդալ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2.33 из 5 )
MediaMag
Երբեք մի վախեցեք ասել մարդկանց այս 10 պարզ արտահայտությունները
Դեկոլտե, մինի և բացվածքներ։ Ինչպե՞ս են 2019թ. ավարտական երեկոն նշում աղջիկները