fbpx

Հետազոտություն․ մահացած մարդը գիտակցում է, որ ինքը մահացել է

Մահը նախկինում էլ մեզ սարսափելի հեռանկար էր թվում, իսկ այժմ վախի համար կա նոր սարսափազդու պատճառ: Համաձայն վերջին հետազոտությունների, այն բանից հետո, երբ մարդու մարմինը դադարում է կյանքի նշաններ ցույց տալ, որոշ ժամանակ մարդու ուղեղը շարունակում է աշխատել  և գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում:

Դա նշանակում է, որ մարդը կարող է լսել, թե ինչպես են բժիշկները հայտարարում իր սեփական մահվան ժամը:

Այդպիսի եզրակացության են եկել Նյու Յորքի բժշկական դպրոցի կրիտիկական վիճակի և վերակենդանացման մասնագետ-հետազոտողների խումբը՝ դոկտոր Սեմ Պարնիայի գլխավորությամբ:

Նա և իր խումբը հետազոտել են սրտի նոպա տարած՝ գրեթե մահացած, բայց հետո կյանքի վերադարձած մարդկանց վիճակը: Այս հետազոտությունը բժշկության մեջ դարձել է ամենխոշորը իր բնույթով:

Հետազոտության մասնակիցների զգալի մասը հայտարարել են, որ գտնվել են լիարժեք գիտակից վիճակում, կարող էին կրկնել բժիշկների զրույցները և նկարագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում իրենց շուրջը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարվել էր իրենց մահը: Նրանց բառերի ճշտությունը հետո հաստատվել է բժշկական այն անձնակազմի կողմից, ովքեր ներկա են գտնվել մահվան պահին:

Մահը որոշվում է, որպես պահ, երբ սիրտը դադարում է բաբախել և դադարում է դեպի ուղեղ արյան հոսքը: Գլխուղեղի ցողունը կորցնում է իր ռեֆլեքսները՝ փսխման ռեֆլեքս, բիբային ռեֆլեքս՝ դրանք այլևս չկան:

Չնայած դրան, – գտնում է Պարնիան, – բոլոր հիմքերը կան ենթադրել, որ մահվանից հետո մարդու մոտ տեղի է ունենում ուղեղային ակտիվության պայթյուն:

2013թ․ Միչիգանի համալսարանի հետազոտողները ուսումնասիրում էին թմրաքնի մեջ գտնվող և սրտային նոպայի վիճակի բերված տաս առնետի ուղեղի էլեկտրական ազդանշանները: Նրանք կլինիկական մահվանից հետո կարճ ժամանակահատվածում հայտնաբերեցին ակտիվություն, նման տագնապի վիճակին:

«Այնպես, ինչպես այլ հետազոտողներ փորձում են որոշել որակական բնույթը մարդկային այնպիսի վիճակների, ինչպիսին է օրինակ՝ սերը, մենք փորձում են ճշգրիտ հասկանալ, թե ինչ են զգում մարդիկ, երբ մահանում են: Սա ունիվերսալ փորձարկում է, որով, երբ կգա ժամանակը՝ մենք բոլորս էլ պետք է անցնենք»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետազոտություն․ մահացած մարդը գիտակցում է, որ ինքը մահացել է
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Կարելի՞ է Ձեզ անվանել քայլող Google