Երբեմն մտածում եմ. արժի՞ արդյոք, որ այսքան գրառում եմ անում բլոգումս, ախր ու՞մ է հետաքրքրում իմ գրառումները: Բայց երբ տեսնում եմ, որ բլոգում օնլայն ահագին մարդ կա՝ ոգևորվում եմ: իսկ երբ գրառմանս տակ մեկնաբանություն է լինում, արդեն հույսով եմ լցվում: Մտածում եմ, որ այդքան էլ անհետաքրքիր չի իմ բլոգը մարդկանց համար:
Ինչու՞ եմ գրում
Ուղակի ես չեմ կարող չգրել: Երբեմն էմոցիաների և զգացմունքների տարափից ազատվելու համար, երբեմն սիրտս ու հոգիս դատարկելու, երբեմն էլ հետաքրքիր նորությունով կիսվելու համար:
Ու՞մ համար եմ գրում
Չէ, ես չեմ փորձի Ձեզ խաբել և ասել, որ սա իմ անձնական բլոգն է և ես գրում եմ միմիայն ինձ համար: Ոչ, իմ գրառումների 95%, եթե ոչ 99% հենց Ձեզ համար է նախատեսված իմ սիրելի և հարգարժան ընթերցող, իսկ ինձ համար ընդամենը մնացածը:
Բայց կան բաներ, որոնց ինչքան էլ, որ ես իմ ընթերցողին սիրեմ և հարգեմ և ինչքան էլ որ իրենք պահանջեն, երբեք չեմ անդրադառնա: Այնպես, որ իմ բլոգի հարգարժան այցելու, եթե դու փնտրում ես հենց այն ինչ թվարկված է ներքևում, ապա մի անգամից ասեմ, որ երբեք դա չես գտնի այս բլոգում:
Եվ այսպես.
Ի՞նչ չեք գտնի այս բլոգում
1. Այս բլոգում դուք երբեք չեք գտնի գրառումներ և թեմաներ նվիրված օդնոկլասնիկի տարբեր ֆունկցիաների շրջանցման, կամ կոտրման մասին: Նույնը վերաբերում է նաև մնացած սոցիալական ցանցերին:
2. Այստեղ չեք գտնի այսպես կոչված “օրվա կադր”՝ ըստ իս անիմաստ, անորակ ու անհեթեթ նկարներ:
3. Չեք գտնի պոռնո նկարներ, ֆիլմեր կամ նման բաներ:
4. Չեք գտնի պրիմիտիվ բացատրություններ, պրիմիտիվ ծրագրերի կամ կայքերի օգտագործման:
5. Չեք գտնի երբեք անիմաստ գրառումներ՝ արված օրվա գրառումների քանակը լրացնելու համար:
6….
Դրա փոխարեն.
Ի՞նչ կարող եք գտնել այս բլոգում
1. Այստեղ կգտնեք իմ զգացմունքները արտահայտված բանաստեղծության և չափածո տեսքով:
2. Կգտնեք հետաքրքիր տեղեկություններ և նորություններ ՏՏ աշխարհից:
3. Հայերեն լեզվով վիդեո դասերի օգնությամբ կսովորեք այնպիսի հրաշալի ծրագրեր, ինչպիսիք են՝ Photoshop և 3d max:
4. Կգտնեք հետաքրքիր փաստեր, զարմանահրաշ փորձեր քիմիայից:
5. Կգտնեք տեղեկություններ, մտորումներ, կարծիքներ հայկական բլոգոսֆերայի մասին:
6. Կշփվեք գեղեցիկի հետ:
7. և այլն:
Եթե հուսախաբ արեցի Ձեզ, ապա կներեք և շատ մի տխրեք: Ձեր փնտրած բլոգները ամենաշատն են հայկական ինտերնետում:
[stextbox id=”grey”]Եվ հիշե՛ք այս բլոգը առանց իր սիրելի ընթերցողների ոչինչ է: Դու՛ք եք այս բլոգի ամենակարևոր մասնիկը:[/stextbox]