Երեկ ինձ մոտ աշխատանքներիցս մեկում խնդիր էր առաջացել: Պետք էր աշխատանքում գրել հայերեն Unicode-ով, բայց որպեսզի այն լիներ գեղեցիկ տառատեսակով: Գիտեի որ սովորական՝ Ansi տարբերակում բազում գեղեցիկ հայերեն տառատեսակներ կան, օրինակ Թառումյանի տառատեսակները, սակայն Unicode հայերեն ընդամենը մի քանի տառատեսակ գիտեի (Arial, Sylfaen, grapalat և այլն): Այս տառատեսակները իմ աշխատանքի համար գոհացուցիչ չէին:
Երկար փնտրեցի ինտերնետում և վերջապես փնտրտուքներս իրենց արդյունքը տվեցին: Գտա 5 հայերեն Unicode տառատեսակներ FMBF անվանմամբ, որոնք բավական գեղեցիկ են: Եվ որպեսզի դուք նույնպես երկար չփնտրեք, որոշեցի հղումը տեղադրել այստեղ, բեռնելու համար:
Սեղմելով ներքևի կոճակը դուք կբեռնեք rar ֆորմատով արխիվ, որի մեջ կգտնեք FMBF_Bardi, FMBF_Hanragitaran, FMBF_Notr, FMBF_Tahoma և FMBF_Wien տառատեսակները:
Հույսով եմ որ այս տառատեսակները Ձեզ դուր կգա: