fbpx

Հայ Հանճարները՝ Հայրենիքի մասին

Հայ Հանճարների խորիմաստ մտքերը, որոնք այժմ չափազանց արդիական են.

Մեր Հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա հիվանդագին մի սեր է, դա մի անհաղթելի մոլություն է – դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը:

Վահան Տերյան

Կյանքս ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով. և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Եվ ես երբեմն  մտածում եմ, որ դա ունի իր խորին իմաստը: Չե՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է իմ երկիրը «Իմ Նաիրի – գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ նաիրյան չքնաղ հոգին է այրվում»: Ես ևս սկսում եմ ինձ զգալ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ:

Վահան Տերյան

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր  Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:

Վահան Տերյան

Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ:

Միքայել Նալբանդյան

Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա:

Րաֆֆի

Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան:

Րաֆֆի

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՆ ԲԱԶՄԱԳԼԽՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՎԻՇԱՊՆ Է, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻԴՐԱ, ՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋԱԽՋԱԽՎԱԾ ԵՎ ԿՏՐՎԱԾ ԳԼԽԻ ՏԵՂ ԲՈՒՍՆՈՒՄ Է ՄԻ ՆՈՐԸ ԵՎ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐԸ:

ՐԱՖՖԻ

Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:

Մուրացան

Հրապարակման ներկայացրեց՝ Էլ Սմբատյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.43 из 5 )
MediaMag