Երբ առաջին անգամ մեկնարկեց Հայկական քիմիական բլոգը, բոլորը թերահավատորեն էին վերաբերում այս իմ նախաձեռնությանը: Սակայն չանցած մեկ ամիս՝ բլոգում արդեն անդամագրվել էին հայկական քիմիայի աշխարհում բավական հայտնի մարդիկ: Իսկ այսօր նրանք արդեն իրենց նյութերն են տեղադրում բլոգի էջերում:
Աննախադեպ էր նաև այն, որ հինգ օրական բլոգին Google ինտերնետ հսկան շնորհեց միանգամից 5PR: Այսինքն գուգլը նույնպես համարում է այն օգտակար ռեսուրս:
Չեմ կարող չխոսել նաև Հայկական քիմիական բլոգի շնորհանդեսի մասին, որը կազմակերպել էր հենց իր նախաձեռնությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության և նորարարության ՊՈԱԿ-ը: Եվ որն անցավ բավական հաջող:
Ու ամենաուրախալին և կարևորն այն է, որ օր-օրի ավելի ու ավելի շատ աշակերտներ են սկսում հետաքրքրվել այս բլոգով: Այսինքն բլոգը իր բուն նպատակին հասնելու ճիշտ ճանապարհին է:
Մի խոսքով մեկնարկը բավական բարեհաջող է և խոստումնալից:
Շնորհակալություն բոլոր նրանց, ով օգնում և աջակցում է բլոգին՝ կայացման գործում: