10.06.2011-ին բլոգումս կազմակերպել էի հարցում “Հայ բլոգերների միջին տարիքն ու բլոգային ուղղվածությունը” թեմայով: Իհարկե, և ես կասեի բնականաբար սպասումներս չարդարացան: Հարցմանը մասնակցեցին շատ քիչ թվով բլոգերներ:
Պատճառները բազում են՝ որոշ մասը տեղյակ չէին ուղակի, որոշները աստղայինով են տառապում և այլն և այլն: Նաև պետք չէ մոռանալ, որ խոսքը հայ բլոգերների մասին է, այսինքն այստեղ նաև խոսում է հայկական հայտնի նախանձ և դիմացինի լավը չցանկանալու բնավորությունը: Այս ամենը իհարկե ինձ համար չափազանց ցավալի է, բայց ինչ ունենք, այն ունենք: Եթե Ձեզ երկու անգամ հեռուստատեսությամբ ցույց են տվել, իսկ ինձ ոչ, կամ եթե ձեր բլոգի այցելուների քանակը՝ ասել է թե պոպուլյարությունը մի քանի (թող լինի) տասնյակ անգամ մեծ է իմ բլոգի պոպուլյարությունից, դա ամենևին Ձեր հեղինակության հետ չէր խաղա, եթե մասնակցեիք հարցմանը:
Նաև այս ընթացքում հասկացա, որ հայ բլոգոսֆերան միասնական չէ (ինչպես և հայ ազգը): Նայում եմ ռուսական բլոգոսֆերային ու հաճելիորեն զարմանում: Այնտեղ չկան LJ-ական, wordpress-ական, blogspot-ական և այլն, այնտեղ բլոգերը՝ բլոգեր է: Իսկ մեզ մոտ բլոգոսֆերան ճեղքված է մի քանի մասի (Աստված տա, որ այս ամենում ես սխալված լինեմ):
Ինչևէ այս ամենից հետո, ստիպված եմ դադարեցնել ընդամենը երկու օր տևած հարցումը:
Համենային դեպս հարցումը համարում եմ կայացած: Շնորհակալություն, բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին:
Այսպես.
[stextbox id=”warning” image=”null” bcolor=”b6bbbe” cbgcolor=”0764a6″]Հարցմանը մասնակցեց 37 բլոգեր: Պարզվեց որ հայ բլոգերների միջին տարիքը 24 է: Հարցմանը մասնակցած բլոգերներից տարիքով ամենամեծը Մեսրոպ Հարությունյանն էր 52 տարեկան իր բլոգով: Իսկ ամենափոքր մասնակիցը դա Դավիթն էր 15 տարեկան իր մասնագիտական-որոշակի ուղղվածությամբ բլոգով:[/stextbox]
Գտա նաև ինձ համար “Բացահայտում” բլոգ, որը ինձ շատ դուր եկավ: Դա Հաջողության բլոգն է, որը չնշել ես ուղակի չէի կարող:
[stextbox id=”warning” image=”null” bcolor=”b6bbbe” bgcolor=”b4dcf8″]Պարզվեց նաև, որ հայկական բլոգների ամենատարածված կատեգորիան դա “Խառը” կատեգորիան է՝ ասել է թե “դեսից դենից”:[/stextbox]
Հարցմանը մասնակցաց բոլոր բլոգերների հասցեները դուք կգտնեք սեղմելով այստեղ և նայելով մեկնաբանություններում:
Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցմանը մասնակցած բոլոր բլոգերներին: Եվ կցանկանաի, որ հայկական բլոգոսֆերան դառնար կուռ-միասնական մի դաշինք: Եվ ևս մեկ անգամ պարտավոր եմ շեշտել, որ բլոգերը ոչ մի ընդհանուր բան չունի աստղի և աստղայինի հետ: