Հայկական ARLOOPA բջջային հավելվածի շնորհիվ այժմ հնարավոր է հայտնվել Յուրյան դարաշրջանում և տեսնել կենդանի դինոզավրերի:
Իհարկե հասկանալի է, որ այս ամենը պատկերավոր է ասված: Իրականում այս հավելվածը թույլ է տալիս վիրտուալ տարածքում, իսկ ավելի կոնկրետ հեռախոսի կամ պլանշետի օգնությամբ լրացված իրականության տեխնոլոգիայով հայկական թղթադրամները, այցեքարտերը և նույնիսկ անձնագրերը դարձնել ինտերակտիվ:
Իսկ այժմ այս հավելվածի շնորհիվ ինտերակտիվ է նաև մանուկների համար նախատեսված «Դինոզավրեր» պատկերավոր գիրքը: Հավելվածը գիրքը դարձնում է ավելի հետաքրքիր, ավելի պատկերավոր, ավելի ճանաչողական և ինչու ոչ՝ հեքիաթային:
Գիրքը կարող եք գտնել գրախանութներում, դե իսկ ծրագիրը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂԻՑ:
Թե ինչպես է այդ ամենը աշխատում, կարող եք տեսնել տեսանյութում.