fbpx

Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին

Երեկ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ Ելիսեյան պալատի երգչախմբի անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» կամ ինչպես ժողովուրդն անմիջապես անվանեց «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ» երգը, որը, պարզվում է՝ ֆրանսիացի բազմաթիվ երգիչների շրջանում տարածված երգ է:

Այս երգը ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում Bratsch-ի հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառահար Դեն Ղարիբյանի կատարմամբ:

Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող ազգերի երաժշտությունը՝ ջազի վերածելով նրանց ազգային երաժշտական ավանդույթները: Ֆրանսիայում գործող խումբը, մեծ ճանաչում ունենալով Ֆրանսիայում, նաև բազմաթիվ վայրերում է հանդես եկել, այդ թվում՝ Մոսկվայում, Ստամբուլում, Լոս Անջելեսում, Բեռլինում, Լոնդոնում, Գազայում և այլուր:

Խումբը հիմնվել է 1972-ին. երաժիշտները ոչ միայն ալբոմներ են թողարկել և համերգներ ունեցել, այլև հասցրել են հանդես գալ ֆրանսիացի աստղերի հետ: Շառլ Ազնավուրը ևս խմբի հետ համատեղ երգել է Bratsch-ի երգերը:

Դեն Ղարիբյանի կատարմամբ հնչող «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան. հայկական վալս» երգը խմբի միակ հայերեն կատարումը չէ:

Ֆրանսիացիներից և մեկ հայից կազմված խումբն իր ալբոմներում այլ հայկական երգեր նույնպես ընդգրկել է, որոնցից են «Նուբար», «Ո՜վ, սիրո՜ւն, սիրո՜ւն», «Նա մի նազ ունի» և այլն, տեղեկացնում է arevelk.am-ը:

Խումբը տարիներ առաջ երկարատև համագործակցությունից հետո բաժանվել է, և Դեն Ղարիբյանը հիմնել է «Ղարիբյան տրիո»-ն: Ֆրանսիայում հայտնի ջազային կատարող է նաև Bratsch-ի հիմնադիր Դեն Ղարիբյանի դուստրը՝ Մաչա Ղարիբյանը:

Երգը՝ Դեն Ղարիբյանի կատարմամբ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին
ԹԵՍՏ. Կարո՞ղ եք գուշակել երկիրը՝ նայելով այս սմայլիկներին