Արեգակ՝ այն, առանց որի անհնար է պատկերացնել կյանքը Երկիր մոլորակի վրա։ Եվ մենք բոլորս հիանում ենք անկրկնելի գեղեցկության արևածագերով և արևամուտերով։ Բայց կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչ տեսք ունի երկնային լուսատուն այլ մոլորակներում։
Ռոն Միլլերի թվային նկարարազարդումները, որոնց վրա նա տասնյակ տարիներ է ծախսել՝ կօգնեն մեզ այդ հարցում։
Mediamag-ը առաջարկում է ճանապարհորդություն կատարել և տեսնել, թե ինչպես է ծագում արևը մնացած ութ մոլորակներում։
Մերկուրի
Մերկուրին հեռու է արևից 60 միլիոն կմ, դա Երկիր մոլորակից մինչև արեգակ տարածության 39%-ն է։ Իսկ արևածագը Մերկուրիում 3 անգամ մեծ և վառ է, քան Երկիր մոլորակում։
Վեներա
Արևը, որը «գրեթե» երևում է Վեներայից՝ գտնվում է 108 միլիոն կմ հեռավորության վրա (Երկիր մոլորակից մինչև արեգակ տարածության 72%)։ Խիտ գազային ամպերի պատճառով, արևը Վեներայից երևում է, ինչպես մի կետ ամպամած օրը։
Մարս
Մարսի լուսատուն գտնվում է 230 միլիոն կմ հեռավորության վրա՝ դա մեկ ու կես անգամ հեռու է, քան Երկիրը։ Բայց տեսնել արևը խանգարում է ոչ թե հեռավորությունը, այլ փոշու քամիները, որոնք բարձրանում են մինչև մթնոլորտ։
Յուպիտեր
Իսկ ահա թե ինչպիսի տեսք ունի Արեգակը Եվրոպայից՝ Յուպիտերի արբանյակներից մեկից։ Յուպիտերը գտնվում է ավելի հեռու՝ 779 միլիոն կմ և դա Երկիր մոլորակից մինչև արեգակ տարածությունից 5.2 անգամ ավելի մեծ է։ Արևի լույսն անցնում է մթնոլորտի շերտերով և լուսավորում նրա օղակը կարմիր գույնով։
Սատուրն
Սատուրնը ամենաճանաչելի մոլորակներից մեկն է։ Արևը Սատուրնից հեռու է 1.5 միլիարդ կմ-ով (9.5 անգամ ավելի, քան Երկիրը արևից)։ Բայց Արեգակը շողում է այնտեղ ոչ պակաս պայծառ։ Ճառագայթները՝ ջրի բյուրեղների և գազերի պատճառով բեկվում են՝ ստեղծելով անհավանական օպտիկական էֆեկտներ, այնիպիսի, ինչպիսիք են՝ լուսապսակներ և կեղծ արևներ։
Ուրան
Արիելում՝ Ուրանի արբանյակներից մեկում, արևածագերը բավական ցուրտ և բավական մասշտաբային են։ Արեգակը այստեղ գրեթե չի տաքացնում, քանի որ գտնվում է 2.8 միլիարդ կմ հեռավորության վրա՝ ինչը 19 անգամ ավելի է քան Երկրից Արեգակ տարածությունը։
Նեպտուն
Արևն այնպիսին, ինչպիսին երևում է Տրիտոնից՝ Նեպտունի լուսիններից մեկից։ Նրանց միջև հեռավորությունը 4.5 միլիարդ կմ է՝ 30 անգամ ավելի է քան Երկրից Արեգակ տարածությունը։ Փոշու և գազերի հսկայական գեյզերները լցնում են առանց այն էլ փոքրիկ այս աստղը։
Պլուտոն
Փոքրիկ շողացող կետ՝ հենց այսպիսի տեսք ունի արևը ամենահեռավոր մոլորակից։ Պլուտոնից Արեգակ հեռավորությունը 6 միլիոն կմ է՝ 40 անգամ ավելի է քան Երկրից Արեգակ տարածությունը։ Պլուտոնում լույսը 1600 անգամ ավելի խամր է, քան Երկիր մոլորակում, բայց միևնույնն է 250 անգամ ավելի վառ, քան լիալուսինը Երկիր մոլորակից։