Գիտնական Ռոուզ Լին Ֆիշերը ենթադրում է, որ երջանկության արցունքները և դժբախտության արցունքները ՝ սրանք լրիվ տարբեր բաներ են: Այս տեսությունը նա ստուգել է մանրադիտակի տակ:
Ֆիշերը պարզել է, որ գոյություն ունեն ամենաքիչը 100 տարբեր տեսակի արցունքներ: Այսպես, բազալային արցունքները (արցունքներ աչքերի թացացման համար) արմատապես տարբերվում են այն արցունքներից, որոնք արտադրվում են, երբ մենք սոխ ենք կտրատում: Արցունքները, որոնք առաջանում են հիստերիկ հռհռոցի ժամանակ, նույնիսկ մի փոքր անգամ նման չեն դժբախտության արցունքներին:
Եվ այսպես, եկեք տեսնենք ինչպիսի տեսք ունեն դրանք.
Ծիծաղի արցունքներ
Բաժանման արցունքներ
Դժբախտության արցունքներ
Սոխից առաջացած արցունքներ
Սմիթսոնյան քոլեջից Ջոզեֆ Սթրոնբերգը բացատրում է, որ գոյություն ունեն արցունքների 3 հիմնական տիպ՝ բազալային, ռեֆլեկտորային և հոգեբանական (դուրս է գալիս էմոցիաների հետ): Դրանք բոլորը պարունակլում են օրգանական միացություններ, այդ թվում՝ յուղեր, հակամարմիններ և ֆերմետներ, որոնք լողում են աղի ջրում: Տարբեր տեսակի արցունքներն ունեն տարբեր քիմիական բաղադրություն:
Էմոցիոնալ արցունքները, այս ամենից բացի, պարունակում են նեյրոտրասմիտերներ՝ լեյցին և էնկեֆալին, որոնք համարվում են բնական ցավազրկող և հակադեպրեսային:
Բազալային արցունքներ
Անսպասելի հանդիպման արցունքներ
Ռեֆլեկտորային արցունքներ
Հույսի արցունքներ
Կարոտի արցունքներ