fbpx

20 խիստ «պետք է», որոնք տանում են դեպի հաջողություն

Պրովոկացիոն և ուղղակի սթափեցնող մտքեր…

Ինչպե՞ս են մարդիկ սովորաբար հասնում զարմանալի հաջողությունների: Պարզ բացատրություն՝ նրանք լծվում են այնպիսի բարդ գործին, որն առավել խելացի և որակյալ մասնագետներ չեն համարձակվում վերցնել:

Վերցրեք Ձեզ վրա բարդ գործեր: Դուք կզարմանաք, երբ բացահայտեք, թե որքան զարմանալի մարդ եք Դուք.

  1. Ձեզ պետք է զանգ կատարել, որը վախենում եք անել:
  2. Ձեզ պետք է ավելի վաղ արթնանալ, քան ուզում եք:
  3. Ձեզ պետք է ավելի շատ տալ, քան ստանալ:
  4. Ձեզ պետք է հոգ տանել ուրիշների մասին ավելի շատ, քան նրանք Ձեր մասին:
  5. Ձեզ պետք է պայքարել, նույնիսկ այն դեպքում, երբ արյունաքամ եք լինում և ունեք բազմաթիվ վերքեր:
  6. Դուք պետք է խիզախեք, երբ թվում է, որ ավելի լավ է զգույշ լինել:
  7. Դուք պետք է առաջնորդեք, երբ Ձեր ետևից դեռևս ոչ մեկ չի գալիս:
  8. Դուք պետք է ներդրում կատարեք ինքներդ Ձեր վրա, երբ ոչ ոք դա չի անում:
  9. Ձեզ պետք է հիմար ձևանալ, երբ հարկավոր է գտնել հուզող հարցի պատասխանը:
  10. Ձեզ պետք է հստակ գծագրել քայլերը, երբ առավել հեշտ է թվում դրանցից հրաժարվելը:
  11. Ձեզ պետք է հասնել արդյունքների, երբ հնարավորություն կա արդարացումներ գտնել:
  12. Ձեզ պետք է գտնել սեփական բացատրությունները, նույնիսկ երբ համաձայն եք ուրիշների փաստարկների հետ:
  13. Ձեզ պետք է սխալներ գործել:
  14. Ձեզ պետք է փորձել, սխալվել և փորձել կրկին:
  15. Ձեզ պետք է արագ վազել, նույնիսկ երբ շնչառությունը արդեն չի հերիքում:
  16. Ձեզ պետք է լինել բարի նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր դաժան են եղել Ձեր հանդեպ:
  17. Ձեզ պետք է տեղավորվել ժամանակում, որը թվում է անհնար, և հասնել արդյունքների, որոնց մինչ այդ ոչ ոք չի հասել:
  18. Ձեզ պետք է պատասխանատվություն կրել գործողությունների համար, նույնիսկ այն դեպքում, երբ գործերը լավ չեն ընթանում:
  19. Ձեզ պետք է առաջ շարժվել նշագրված ուղով, ուշադրություն չդարձնելով ճանապարհին հանդիպած խոչընդոտներին:
  20. Ձեզ պետք է գլուխ հանել բարդ գործերից: Դրանք այն գործերն են, որոնցից մնացածը հրաժարվում են:

Դա այն է, ինչը որոշում է, թե ով եք Դուք: Այն, ինչը տարբերում է միջակի կյանքը չափազանց հաջողակ մարդու կյանքից: Դժվար գործերից խուսափելը ամենահեշտ բանն է: Արդարացումները, թե ինչու դա չի համապատասխանում Ձեզ, գալիս են ինքստինքյան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
20 խիստ «պետք է», որոնք տանում են դեպի հաջողություն
Ո՞ր Ռունան է որոշում Ձեր ճակատագիրը։ Իմացեք Ձեր մասին ավելին