fbpx

Sony-ն պատրաստվում է թողարկել սկավառակներ 1Տբ հիշողությամբ

Sony ընկերությունը պաշտոնապես հայտարարել է «Archival Disc» սկավառակների ստեղծման մասին, որոնք կդառնան Blu-ray ֆորմատի հաջորդ սերունդը և որոնք ունակ կլինեն տեղավորել 1 տեռաբայթ ինֆորմացիա:

Archival Disc համակարգը կգործարկվի 2015թ. և նրա առաջին տարբերակները ունակ կլինեն պահել 300 Գբ ինֆորմացիա: Հետագայում Sony-ն պատրաստվում է ընդլայնել պահվող ինֆորմացիայի ծավալը 500Գբ-ից մինչև 1 Տբ, սակայն հստակ ժամկետներ չի նշվում:

Archival Disc-ը 1 անգամյա ձայնագրման համար է, երկկողմանի: Սակայն, որքան էլ ցավալի է այն նախատեսված է լինելու պրոֆեսիոնալ օգտագործման համար, այսինքն նախատեսված չէ սպառողական շուկայի համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Sony-ն պատրաստվում է թողարկել սկավառակներ 1Տբ հիշողությամբ
Մայիսի 24 – Ազգային պարկերի և այգիների օր