fbpx

Առակ կարտոֆիլի և զայրույթի մասին

Աշակերտը խնդրում է ուսուցչին.

– Դու այնքան իմաստուն ես: Միշտ բարձր տրամադրություն ունես, երբեք չես զայրանում: Օգնիր, որպեսզի ես էլ այդպիսին դառնամ:

Ուսուցիչը համաձայնվում է և խնդրում աշակերտին բերել կարտոֆիլ և թափանցիկ պարկը:

– Եթե դու զայրանաս ինչ-որ մեկի վրա և պահես զայրույթդ, – ասում է ուսուցիչը, – ապա վերցրու կարտոֆիլը, գրիր նրա վրա այդ մարդու անունը և դիր այդ կարտոֆիլը պարկի մեջ:

– Եվ վե՞րջ, – զարմացած հարցնում է աշակերտը:

– Ոչ, – պատասխանում է ուսուցիչը, – դու պետք է այդ պարկը միշտ կրես քեզ մոտ: Եվ ամեն անգամ, երբ կնեղանաս ինչ-որ մեկից, ավելացրու նրա մեջ կարտոֆիլ:

Աշակերտը համաձայնվում է: Անցնում է որոշ ժամանակ: Աշակերտի պարկը ամբողջությամբ լցվում է կարտոֆիլով և ծանրանում: Բացի դրանցի ամենաառաջին կարտոֆիլը, որը տեղադրել էր պարկում, սկսել էր փտել: Այն պատվել էր լպրծուն, զզվելի փառով և սկսել էր սուր և չափազանց անդուր հոտ արձակել:

Աշակերտը գալիս է ուսուցչի մոտ և ասում.

– Սա այլևս անհնար է ամենուր քարշ տալ ինձ հետ: Նախ, պարկը չափազանց ծանր է, իսկ երկրորդ՝ կարտոֆիլը փտել է: Առաջարկիր մեկ ուրիշ բան:

Բայց ուսուցիչը պատասխանում է.

– Նույն բանը կատարվում է նաև քեզ հետ: Ուղղակի դու այն միանգամից չես նկատում: Արարքները վեր են ածվում սովորույթի, սովորույթները՝ բնավորության, որն էլ ծնում է գարշահոտ արատներ: Ես քեզ հնարավորություն տվեցի դիտել այդ պրոցեսը կողքից: Ամեն անգամ, երբ դու կորոշես նեղանալ, կամ հակառակը՝ նեղացնել ինչ-որ մեկին, մտածի՛ր, արդյո՞ք քեզ պետք է այդ բեռը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ կարտոֆիլի և զայրույթի մասին
Անհավատալի 10 արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար