«Նախանձի օձը» մարդկային ատելության հիմնական պատճառներից է մեկն է…
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
… Մի անգամ օձը ընկավ թիթեռի ետևից և օր ու գիշեր հետապնդում էր նրան: Վախը թիթեռին ուժ էր տալիս, նա թափահարում էր թևերը և թռչում ավելի ու ավելի հեռու: Իսկ օձը չէր հոգնում սողալով գնալ նրա ետևից։ Երրորդ օրը հյուծված թիթեռը զգաց, որ այլևս չի կարող թռչել, նստեց մի ծաղկի վրա և հարցրեց իր հետապնդողին.
– Մինչ ինձ կսպանես, կարո՞ղ եմ քեզ երեք հարց տալ։
– Իմ սովորության մեջ չէ նման հնարավորություններ ընձեռել զոհերին, բայց լավ, սա կհամարենք քո վերջին ցանկությունը մինչ մահանալը: Կարող ես հարցնել։
– Դու սնվո՞ւմ ես թիթեռներով:
– Ոչ…
– Ես քեզ վատ բան եմ արե՞լ։
– Ոչ:
Կարդացեք նաև՝ «Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ Ձեզ վիրավորել են»։ Իմաստուն ԱՌԱԿ օձի մասին
– Այդ դեպքում ինչո՞ւ ես ուզում ինձ սպանել։
– Ատում եմ նայել թե ինչպես ես սավառնում…