fbpx

Իսկ դուք գիտեի՞ք, որ աշխարհի առաջին կին օվկիանոսագետը հայուհի էր։ Ահա թե ով էր նա…

Աշխարհի առաջին կին օվկիանոսագետն ազգությամբ հայ Մարտա Բեատրիս Անիտա Կոնտին կամ ի ծնե՝ Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին սիրո քաղաքից՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Էրմոն քաղաքում: Աղջիկը հարուստ ընտանիքից էր. նա և եղբայրը՝ Ստեփանը երբեք ոչ մի բանի պակաս չեն ունեցել: Հայրը Լեոնը կամ նույն ինքը՝ Լևոնը մանկաբարձ էր, իսկ մայրը՝ Ալիս Լըբոնը զբաղվում էր տնային տնտեսությամբ և մեծացնում երեխաներին: Կարագոշյանների ընտանիքը հաճույք էր ստանում նավով ճանապարհորդություններից և սիրում էր բացահայտել նոր ու անհայտ վայրեր, ծովեր, օվկիանոսներ:

Սերը օվկիանոսի հանդեպ դեռ մանկուց Անիտայի ներսում էր: Կարելի է վստահությամբ ասել, որ աղջկա՝ ապագա մասնագիտության հանդեպ պատկերացումները ձևավորվել էին դեռ մանկուց: Անիտան շատ էր սիրում նաև գրականությունն ու լուսանկարչությունը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նա շատ լավ կրթություն է ստանում և շատ գրագետ երեխա է մեծանում. Անիտան ինքնուս էր: 1914 թ. Կարագոշյանների ընտանիքը հաստատվում է Օլերոն կղզում և հենց այստեղ էլ հետաքրքրասեր աղջիկն իրեն ամբողջովին նվիրում է ընթերցանությանը, լուսանկարչությանը և նավերին: Երեք տարի անց՝ 1917 թ. Անիտան Ատլանտյան օվկիանոսի ափին «ծնունդ» է տալիս իր առաջին լուսանկարներին: Նա արդեն գիտեր, որ իրեն օվկիանոսագիտությանն է նվիրելու: Ավելի ուշ աղջկա ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, որտեղ նա պոեզիա էր ընթերցում, անգամ փորձում է գրել իր առաջին բանաստեղծությունները: Անիտան սիրում էր զարդարել գրքերի կազմերը: Նա ժամեր շարունակ ձևավորում էր դրանք, իսկ հետո զմայլվում էր իր աշխատանքով: 1927 թ. Անիտան ամուսնանում է ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ: Մարսելը դիվանագետ էր, կրթված, շատ կրթված և շատ բան տեսած անձնավորություն: Ինքնաբավ ամուսինը շատ էր սիրում կնոջը և կարծում էր, որ Անիտան հաջողության կհասնի յուրաքանչյուր գործում: Նա ամեն հարցում աջակցում էր սիրելիին: Ամուսնությունը նոր դռներ է բացում Անիտայի համար: Կոնտիների նորաստեղծ ընտանիքը սկսեց ճանապարհորդել:

Անիտան ուսումնասիրում էր ծովը և բոլոր այն խնդիրները, որոնց բախվում էին ձկնորսները: Երկու Համաշխարհային պատերազմների արանքում ընկած ժամանակահատվածում Անիտան օգտագործում է նավիգացիոն քարտեզներն ու մշակում ձկնորսության գիտական մեթոդիկա, որը կհեշտացներ ձկնորսների աշխատանքը: Ավելի ուշ Անիտան ձկնորսության, դրանից բխող բացասական հետևանքների և տարբեր խնդիրների ու դրանց լուծման հետ կապված մի քանի լուրջ աշխատություններ է գրում: 1939 թ. Կոնտին «Վիկինգ» ձկնորսական նավով ուղևորվում է Արկտիկա: Անիտան առաքելություն ուներ, որը երեք ամսում կյանքի կոչեր: Այս ճանապարհորդության ընթացքում նա օր ու գիշեր ուսումնասիրություններ էր անում և վերջում եզրակացրեց, որ ձկնորսության չարաշահումը վտանգավոր է օվկիանոսի համար և գալու է ժամանակ, որ մարդիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: 1952 թ. Անիտան վերադառնում է հարազատ Փարիզ: Այստեղ նա պայմանագիր է կնքում տեղական հրատարակություններից մեկի հետ, որը նրան հանձնարարել էր Նյուֆաունդլենդում ձկնորսության շրջանի մասին գիրք գրել: Ավելի ուշ լույս են տեսնում Անիտայի «Կինը ծովում» և «Օվկիանոսների ալիքները» գրքերը, ինչպես նաև շատ ու շատ օգտակար հոդվածներ, բանաստեղծություններ, լուսանկարներ:

Նրա աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Մոնակոյում, Մեծ Բրիտանիայում և շատ ու շատ այլ երկրներում: Անիտա Կոնտին մահացել է 1997 թ. դեկտեմբերի 25-ին՝ 98 տարեկանում:

Կարդացեք նաև՝ Իսկ դուք գիտե՞ք, թե ով էր Վարդան Մամիկոնյանի դուստրը

Անիտան ցանկանում էր, որ իրեն դիակիզեն և փոշին շաղ տան Միջերկրական ծովի վրա։ Ֆրանսիայում Անիտայի պատվին գրադարան , դպրոցներ են բացվել: Դպրոցներում երեխաներին ծանոթացնում են օվկիանոսագիտության, ձկնորսության և բուսական աշխարհի հետ: Անիտայի անունով Ֆրանսիայում կա նաև փողոց և բուլվար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Իսկ դուք գիտեի՞ք, որ աշխարհի առաջին կին օվկիանոսագետը հայուհի էր։ Ահա թե ով էր նա…
Աստված 7 անգամ ասում է, որ քո կյանքում պատահականություններ չեն եղել և չեն լինելու