Ներկայացնում ենք այսպես կոչված «արագ թեստերից» ևս մեկը։ Դրանք ստեղծված են և ընտրված են այնպես, որպեսզի դու միանգամից հստակ ինֆորմացիա իմանաս քո մասին։ Այսպիսի թեստեր բոլորն են սիրում՝ դրանք անցնելը բավական հեշտ է, ժամանակատար չէ և բավական հաճախ հստակ և ճշմարտացի տեղեկություն են հայտնում մարդու ներկա վիճակի մասին։
Եվ այսպես, եթե դու այստեղ ես, ուրեմն նայիր այս նկարին և փորձիր առանց երկար մտածելու պատասխանել հարցին. ի՞նչ տեսար առաջին հերթին.
Եթե դու տեսար կոտրված վինիլային սկավառակ
Քեզ չեն բավարարում ուժերդ։ Հնարավոր է դու հոգնել ես և այդ ամենի պատճառը աշունն է, որը միշտ իր հետ ապատիա է բերում։ Կարծես թե ժամանակն է եկել հանգստանալու։ Մի կողմ թող ամեն ինչ, փակվիր տանը, վայելիր տաք թեյը, թավալվիր տաք վերմակի տակ, սերիալներ նայիր։ Նաև կարող ես մոտ ընկերոջ հետ տրվել բամբասանքներին։ Այժմ կարևոր է հրաժարվել շփումներից և մի լավ հանգստանալ։ Ուժերը կրկին կգան։
Եթե դու տեսել ես բարկացած դեմքեր
Բացի նրանից, որ դու հոգնել ես, նաև ատում ես ամբողջ աշխարհը։ Պատճառը կարող է թաքնված լինել նրանում, որ դու փորձում ես առաջին հերթին գոհացնել ուրիշներին, տալիս ես ամբողջ ուժերդ աշխատանքին, մտերիմներին, այլ հոգսերի՝ բոլորովին մոռանալով ինքդ քո մասին։ Կա՛նգ առ։ Կանգ առ և մոռացիր ամեն ինչի և բոլորի մասին։ Կարծես թե մոռացել ես, որ կյանքը հիասքանչ է և լի է հաճելի բաներով։ Ժամանակ տրամադրիր ինքդ քեզ, երես տուր ինքդ քեզ հաճելի բաներով և կտեսնես՝ կյանքը կփոխվի դեպի լավը։
Եթե տեսել ես կարմիր գունդ
Դա խոսում է էգոիզմիդ մասին։ Հավանական է, որ վերջին ժամանակներս դու մտածում ես միայն քո մասին։ Այդ ամենում ոչ մի վատ բան չկա, սակայն դու վտանգում ես ինքդ քեզ, որովհետև այդպես կարող ես հիվանդանալ «աստղային հիվանդությամբ»։ Ժամանակն է, որպեսզի ուշադրություն դարձնես շուրջդ, աշխարհում բնակվում են նաև այլ մարդիկ։ Պատկերացնո՞ւմ ես, որ նրանցից ինչ-որ մեկին հարկավոր է քո օգնությունը։ Հիշի՛ր. բարի գործերը վերադառնում են հարյուրապատկված, իսկ էգոիզմը…