fbpx

Արաբական իմաստություններ

Ինչպես գիտեք, Mediamag-ը ժամանակ առ ժամանակ անդրադառնում և Ձեզ է ներկայացնում տարբեր ժողովուրդների իմաստություններ։ Այսօր հերթը արաբական իմաստություններինն է։

Երբ դու խոսում ես, քո բառերը պետք է ավելի լավը լինեն, քան լռությունը։

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։

Սխալները ժխտելը՝ կրկնակի սխալ է։

Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը՝ եթե հրես։

Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է տղամարդուն և հանում է աղը այն ամենից, ինչ տղամարդն է իրեն ասում։

Մեկ ձեռք բերված փորձը՝ շատ ավելի կարևոր է, քան յոթ իմաստության օրենքը։

Նուրբ խոսքերով և բարությամբ՝ կարելի է մազի վրա տանել փղին։

Քամիները փչում են ոչ այնպես, ինչպես նավերն են ցանկանում։

Եթե դարձել ես զնդան՝ դիմացիր, եթե դարձել ես մուրճ՝ հարվածիր։

Ով առանց թերությունների ընկեր է փնտրում, նա մնում է միայնակ։

Անընդհատ արևոտ օրերը ծնում են անապատ։

Եթե չարը կանգնել է կողքիդ, նստիր և մի շարժվիր։

Անհնար է առանց շարժման հասկանալ ժամանակը։

Եթե քո հոգում մնացել է գեթ մեկ ծաղկող շիվ, նրա վրա անպայման կնստի երգող թռչուն։

Հաղթելով հպարտությանը՝ մարդը դառնում է հաճելի։ Հաղթահարելով բարկությունը՝ դառնում է ուրախ։ Հաղթելով կիրքը՝ դառնում է հաջողակ։ Հաղթահարելով ագահությունը՝ նա դառնում է երջանիկ։

Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է ինքն իրեն տիրապետել։

Եթե վախենում ես՝ մի ասա, եթե ասել ես՝ մի վախեցիր։

Հաղթանակը ցույց է տալիս, թե ինչ կարող է մարդը, պարտությունը՝ թե ինչ արժի նա։

Մի բացիր այն դուռը, որը հետո ուժերիցդ վեր կլինի փակել։

Տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց, նրանց փոքրիկ թերությունները, երբեք չեն հիանա նրանց մեծ արժանիքներով։

Եթե դու քո գաղտնիքները բացում ես քամու առաջ, մի մեղադրիր նրան, որ հետո նա դրանք կպատմի ծառերին։

Եթե հնարավոր չի հասնել ամենին՝ չարժե հրաժարվել մի մասից։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Արաբական իմաստություններ
Anonymous-ի հակերները պատերազմ են հայտարարել օնլայն պեդոֆիլներին