fbpx

Զարմանահրաշ փաստեր քնի և երազների մասին

Քուն, շատերի համար սա երազանք է, քնի պակաս ունեցող մարդիկ ուղղակի երազում են քնելու մասին: Սակայն այդ մասին չենք ուզում խոսել, այլ ուզում ենք բերել փաստեր քնի և երազների մասին, որոնք Ձեզ հաստատ կզարմացնեն: Եվ այսպես.

Մենք, քնում ենք, որովհետև մեր ուղեղը քնի կարիք ունի: Բայց դա ամենևին չի նշանակում, որ քնի պահին ուղեղը չի գործում: Իրականում քնի ժամանակ ուղեղը ավելի ինտենսիվ է գործում, քան արթուն ժամանակ:

son

Ըստ էության, պնդումը, որ քունը դա հանգիստ է, այդքան էլ ճիշտ չէ: Չնայած, եթե մենք չքնենք, ապա 17 ժամից արդեն մեզ մոտ դժվարություններ կառաջանան ինֆորմացիայի ընկալման և հիշելու հետ կապված, ցավային շեմը կնվազի և կառաջանա գրգռիչների հանդեպ ավելի ուժեղ զգայունություն:

20140327004603

Քնի ժամանակ մեր օրգանիզմը արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են ախորժակը: Այդիսկ պատճառով, անքնությունը կարող է բերել քաշի ավելացման:

20142212172516

Եթե մարդը մի անորոշ ժամանակով հրաժարվի և՛ քնից և՛ սնունդից, ապա նա կմահանա, ավելի հավանական է, քնի պակասից, այլ ոչ թե սննդի:

20142212172534

Գիտականորեն վավերացված ամենաերկարատև քնի ռեկորդը, առանց որևէ խթանիչի օգտագործման, կազմում է 11 օր: Փորձարկումը կատարվել է խիստ հսկողության տակ 1965թ.: Ռեկորդը սահմանել է միջնակարգ դպրոցի աշակերտ Ռենդի Գարդները:

20142212172546

Որոշ կաթնասուններ, այնպիսիք, ինչպիսին են՝ փղերն ու ընձուխտները, որպես օրենք գիշերվա մեջ քնում են երկու ժամից պակաս: Այն դեպքում, երբ կոալաները համարվում են ամենաերկար քնող կաթնասուններ, որոնց քունը օրվա ընթացքում կարող է տևել մինչև 22 ժամ:

20142212172559

Քնի ժամանակ, դելֆինների ուղեղը անջատվում է կիսով չափ: Դա հարկավոր է շնչառությունը պահպանելու համար, քանի որ ի տարբերություն մարդկանց, դելֆինները և կետերը ստիպված են կարգավորել այն:

20142212172613

Համարվում է, որ քունը առանց երազների դա հոգեկան խանգարումների նշան է: Սակայն պետք չէ պանիկայի մեջ ընկնել, քանի որ մենք կարող ենք մոռանալ երազը արթնանալուց արդեն 10 րոպե հետո:

20142212172643

Ենթադրություններ կան, որ տեսողություն ունեցող մարդիկ երազում տեսնում են ծանոթ մարդկանց, կամ մարդկանց, որոնց երբևէ հանդիպել են: Օրինակ, ի ծնե կույր մարդկանց երազներում, առկա են միայն ձայնային, հոտավետ և շոշափելի ազդակները:

20142212172708

Ապացուցված է, որ «ոչխարներ հաշվելը» քնելու համար ոչ էֆեկտիվ մեթոդ է:

20142212172743

Սոմնիֆոբիան դա քնի հանդեպ վախն է, որով կարող են տառապել ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները:

20142212172756


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Զարմանահրաշ փաստեր քնի և երազների մասին
Զգուշացեք Wi-Fi-ից. Կարևոր առողջական հուշումներ (տեսանյութ)