Վախ, երկյուղ, ահ, զարհուրանք, մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։
Ձեզ ենք ներկայացնում վախի մասին մի քանի աֆորիզմներ՝ մեծ մտածողներից։
Ծայրահեղ իրավիճակներում վախը մոբիլիզացնում է մարդու բոլոր ուժերն ակտիվ գործողությունների համար: Նման պահերին արյան մեջ ադրենալինի ուժեղ արտանետում է լինում և մկանային հյուսվածքն արյան հետ ավելի շատ թթվածին ու սննդարար նյութեր է ստանում: Շատ հնարավոր է, որ յուրաքանչյուր ոք վախենալիս կրծքավանդակում ծանրության զգացում է ունենում: Բացի դրանից, սթրեսային իրավիճակում մարդու դեմքը խիստ գունատվում է: Դա տեղի է ունենում, որովհետև արյունը մաշկից ու ստամոքսից ուժեղ հոսքով «գնում է» դեպի մկանները:
Վախի զգացումը մարդուն օգնում է արագ ռազմավարական որոշումներ ընդունել ինֆորմացիայի պակասի դեպքում: Հաղթահարելով վախը՝ ամեն մարդ իր նոր հնարավորություններն է հայտնաբերում և սկսում է կյանքն ընկալել այլ տեսանկյունից: Նա սովորում է գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով, շրջակա աշխարհը նրա համար ավելի վառ գույներ է ստանում, յուրաքանչյուր իրավիճակ գնահատվում է վախի զգացման հաղթահարման տեսանկյունից:
Վախը հանդուգին կարող է երկչոտ դարձնել, բայց անվճռական մարդուն արիություն է ներշնչում:
Բալզակ
Ոչինչ չկա վախից ավելի սարսափելի:
Բեկոն
Երբ սարսափի դեմ մատնվում ես երկյուղի, սկսում ես զգալ երկյուղի սարսափը:
Բոմարշե
Երբեմն վախն աղետի հանդեպ ավելի մեծ աղետի է հասցնում:
Բուալո
Վախը հարբուխի պես վարակիչ է և ամեն անգամ եզակի թիվը դարձնում է հոգնակի:
Գյոթե
Գայլը, թեկուզ և միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար:
Գյոթե
Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին:
Դանթե
Ով մահից վախենում է , նա արդեն չի ապրում:
Զեյմե
Ում չի վիճակվում վախը հաղթահարել ամեն օր, նա դեռևս հասու չէ կյանքի դասերին:
Էմերսոն
Վախի պատճառն անհայտությունն է:
Լիվիոս
Վախկոտ շունն ավելի շատ հաչում է, քան կծում:
Կուրցիոս
Ով վախենում է տառապանքներից, նա արդեն տառապում է վախից:
Մոնտեն
Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:
Պուբլիլիոս Սիրոս
Վախը՝ ահա միակ բանը, ինչից մենք պիտի երկյուղենք:
Ֆրանկլին Ռուզվելտ
Կայծակը խփում է մեկին, բայց շատերին էլ ահաբեկում է:
Օվիդիոս
Ահից մարդիկ երբեմն քաջարի են դառնում:
Օվիդիոս
Ով արդեն մի անգամ փրկվել է խեղդվելուց, վախենում է նաև խաղաղ ջրից:
Օվիդիոս
Եթե ուզում եք ոչնչից չվախենալ, հիշեք, որ վախենալ կարելի է բացարձակապես ամեն ինչից:
Սենեկա Կրտսեր
Հավիտյան սարսափի մեջ ապրողին ես չեմ համարում ազատ:
Հորացիոս
Արտաքին քաջության ներքո մեծագույն երկյուղ է թաքնված:
Լուկանոս
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]