fbpx

Վիկտոր Հյուգոի 17 մեջբերումները

Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիացի հանրահայտ գրող և բանաստեղծ Վիկտոր Մարի Հյուգոի հրաշալի մի քանի մեջբերումներ, որոնք կմեծացնեն Ձեր ներքին աշխարհը։

Միտքը հարստանում է նրանից, ինչ ստանում է։ Սիրտը հարստանում է նրանից, ինչ տալիս է։

Կյանքի մեծագույն երջանկությունը՝ վստահ լինել, որ մեզ սիրում են, սիրում են այն բանի համար, որ այսպիսին ենք ինչպիսին որ կանք, կամ չնայած այն բանին, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք։

Հաղթելը՝ հիմար զբաղմունք է։ Չհաղթել, այլ համոզել՝ ահա թե ինչն է փառքի արժանի։

Ամեն մարդու կյանքում լինում են րոպեներ, երբ նրա համար կարծես թե աշխարհը կործանվում է։ Դա կոչվում է հուսահատություն։ Այդ պահին հոգին լի է ընկնող աստղերով։

Երջանկությունը՝ երբ քեզ սիրում են այնպիսին, ինչպիսին որ կաս և այն բանի համար թե ինչպիսին ես։ Չնայելով, թե ինչ ունես։

Չկա աշխարհում ավելի հանդիսավոր հիմն, քան մանկական շուրթերից հնչած թոթովանքը։

Գոյություն ունի օրենք՝ եթե ցանկանում եք ունենալ հիասքանչ կանայք, մի վերացրեք թերությունները, այլապես դուք կնմանվենք այն մարդկանց, ովքեր սիրում են թիթեռներ, սակայն վերացնում են թրթուռներին:

Ոչինչ այնքան չի նպաստում ապագայի կառուցմանը, որքան խիզախ երազանքները: Այսօր ուտոպիա է, վաղը՝ միս ու արյուն:

Աղքատությունը տանում է հեղափոխության, հեղափոխությունը՝ աղքատության:

Ինձ համար կարևոր չէ թե ում կողմից է ուժը, ինձ համար կարևոր է, թե ում կողմից է իրավունքը:

Զգացմունքների բարձրությունը՝ ուղիղ համեմատական է մտքերի խորությանը: Սիրտն ու միտքը հավասարակշռության երկու հակառակ կողմերն են: Իջեցրեք միտքը իմացության խորքերը և սիրտը կբարձրանա մինչև երկինք:

Բարեհոգի եղեք դժբախտների հանդեպ, համբերատար՝ երջանիկների հանդեպ:

Կան կանայք, ովքեր խաղում են իրենց գեղեցկության հետ, ինչպես երեխան դանակի՝ պատահում է, որ իրենք իրենց են վնասում:

Երեխաները միանգամից և շատ հեշտ յուրացնում են երջանկությունը, քանի որ նրանք հենց ուրախություն և երջանկություն են:

Իրավունքի գիտակցումը զարգացնում է պարտքի զգացումը: Համընդհանուր օրենքը՝ ազատությունն է, որը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է մեկ ուրիշի ազատությունը:

Իրավունքը՝ այն ամենն է, ինչ ճշմարիտ է և արդարացի:

Խաղաղությունը՝ քաղաքակրթության բարեգործն է, պատերազմը՝ նրա հանցագործությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վիկտոր Հյուգոի 17 մեջբերումները
Որ ամսին ծնվել է կինը՝ այդպես էլ կդասավորվի նրա ճակատագիրը