Մի քանի խորիմաստ աֆորիզմներ երջանկության մասին մեծ մտածողներից։
Մարդը կարող է հավակնություն ունենալ միայն այնքան ուրախության ու երջանկության, որքան ինքն է տալիս ուրիշներին:
Է.Ֆեյխտերսլեբեն
Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը:
Պլատոն
Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին:
Սոկրատ
Ամենահիանալի և միևնույն ժամանակ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր իրենց կյանքն ապրել են՝ հոգալով ուրիշների երջանկության մասին:
Վ.Ա.Սուխոմլինսկի
Մարդն ապրում է իսկական կյանքով, եթե երջանիկ է ուրիշի երջանկությամբ:
Ի.Գյոթե
Երջանիկ լինելու համար հարկավոր է մշտապես ձգտել այդ երջանկությանը և հասկանալ այն: Այն կախված է ոչ թե հանգամանքներից, այլ՝ քեզանից:
Լ.Ն.Տոլստոյ
Երջանկությունը միշտ քաջի կողմն է:
Պ.Ի.Բագրատիոն
Երջանիկը նա չէ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով այդպիսին է զգում ինքն իրեն:
Պուբլիսիոս Ասորացի
Եթե դուք ձեզ երջանիկ եք զգում՝ մի վերլուծեք ձեր երջանկությունը. դա կլինի նույնը, եթե գեղեցիկ թիթեռնիկին մասնատեին՝ նրա գեղեցկությունն ավելի լավ տեսնելու համար:
Պ.Մանտեգացո
Երջանկությունը բավականություն է առանց զղջանքի:
Լ.Ն.Տոլստոյ
Հրապարակման ներկայացրեց՝ Մովսես Մադոյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]