Արժեքավոր աֆորիզմը՝ իմաստություն է։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի աֆորիզմներ, որոնք ունակ են իմաստություն հաղորդել ձեզ։
Խաղողը հաջորդաբար երեք պտուղ է տալիս՝ բավականություն, գինովություն և զղջում:
Անաքարսիս Ակյութացի
Հետաձգում՝ տակավին չի նշանակում վերացում:
Առնոբիուս
Թացից ավելի թաց չի լինում:
Աուերբախ
Սեփականությունը գարշելի է իր սկզբունքով և կործանարար՝ իր հետևանքներով:
Բաբյոֆ
Խիզախումը վերջ չի ճանաչում:
Բագրյանա
Երբ կատուն չկա, մկները պարում են:
Բաիֆ
Թռչունին ճանաչում են երգեցողությունից:
Բաիֆ
Ծերերի արցունքները նույնքան սարսափելի են, որքան բնական են երեխաների արցունքները:
Բալզակ
Այնտեղ, որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն:
Բալզակ
Գաճաճը ի վիճակի չէ բարձրացնելու Հերակլեսի լախտը:
Բալզակ
Ոչինչ ինքն իրեն չի գալիս, նախապես ոչինչ տրված չէ: Ամեն ինչ ստեղծվում է:
Բաշլար
Հեգնանքի զգացումը ազատության հաստատուն գրավականն է:
Նիկոլա Բարտ
Ուր էլ որ բարձրանալու լինի թռչունը սեփական թևերով, դա նրա համար չափազանց բարձր չէ:
Բլեյք
Այն շրջանակը, որի մեջ ամրացված է թանկագին քարը, բարձրացնում է նրա գինը, սակայն ոչ արժեքը:
Բյոռնե
Երեք բան երբեք չեն վերադառնում. արձակած նետը, ասված խոսքն ու անցած օրերը:
Դաումեր
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]