fbpx

Աֆորիզմներ խելքի մասին

Ուղեղը մարդու օրգանիզմի կարևորագույն օրգաններից է, որն իր ունակությունների շնորհիվ մինչ օրս շարունակում է առեղծված մնալ մարդկության համար:

Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է ոչ մեծ գլխում:

Աբշաց

Մեծ խելքի դժբախտություններից մեկն էլ այն է, որ նա անխուսափելիորեն հասկանում է ամեն ինչ՝ և՛ արատները, և՛ առաքինությունները:

Բալզակ

Մարդկային խելքը նման է անհարթ մակերեսով հայելու, որը միախառնելով իր հատկությունները իրերի հատկություններին, արտացոլում է վերջիններիս խեղաթյուրված ու աղավաղված տեսքով:

Բեկոն

Խելքը հացն է, որը կշտացնում է. կատակը համամունքն է, որը ախորժակ է գրգռում:

Բյոռնե

Ուրիշի սահմանափակությունը կաշկանդում է միտքը, սեփականը՝ կաթվածահարում:

Բյոռնե

Չափեք ձեր մտքի բարձրությունը նրա նետած ստվերի մեծությամբ:

Ռոբերտ Բրաունինգ

Որտեղ միտքն աշխատում է, այնտեղ սիրտը հանգստանում է:

Բուֆլեր

Չէ որ պսակ հյուսելը դյուրին է ավելի,

Քան գտնել գլուխ նրան արժանի:

Գյոթե

Խելոք մարդը լավագույն հանրագիտական բառարան է:

Գյոթե

Խելացի մարդն անմիջապես է անում այն, ինչ հիմարն անում է ուշացումով:

Գրասիան

Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանից հմտորեն օգտվելն է:

Դեկարտ

Խելքի ու հանճարի տարբերությունն այն է, որ առաջինը գրեթե միշտ ներկա է լինում, մինչդեռ երկրորդը հաճախ է հեռանում:

Դիդրո

Հաճախ խելքով ուժեղ է նա, ում բնությունը մերժել է մարմնական ուժը:

Դիոնիսիոս Կատո

Ոչինչ չի կարող մարդու միտքը մինչև վերջ շարժել, եթե բացակայում է երազանքը:

Հենրի Թեյլոր

Սուր միտքը հնարամիտ է, իսկ դատողությունը՝ դիտորդ:

Լիխտենբերգ

Այնքան մի հարստանա խելքով, որ աղքատանաս հոգով:

Լյուդվիգ

Այնտեղ ուր պակասում է խելքը, պակասում է ամեն ինչ:

Հալիֆաքս

Սահմանափակ խելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանափակ հիմարություն:

Մետեռնիխ

Նրբությունը նույնքան անհրաժեշտ է խելքին, որքան նրբագեղությունը՝ մարմնին:

Մերե

Բավական չէ խելոք լինել:Հարկավոր է լինել բավականին խելացի, որպեսզի թույլ չտալ իրեն՝ դառնալ չափից ավելի խելոք:

Մորուա

Մարդկային միտքն ավելի սարսափելի զենք է, քան առյուծի ճիրանները:

Շոպենհաուեր

Խելքին  զորություն են հաղորդում վարժությունները, ոչ թե հանգստությունը:

Պոպ

Յուրաքանչյուրը ջանում է խելոք լինել, իսկ նա, ով չի կարողանում այդպիսին լինել, գրեթե միշտ խորամանկ է:

Սեմուել Ջոնսոն

Խելոք մարդը երբեք չի զարմանում:

Սեմուել Ջոնսոն

Կատակերգությամ մեջ ամենախելոք  դերը ծաղրածուինն է, քանզի նա, ով ուզում է, որ իրեն ծաղրածուի տեղ դնեն, չպետք է հիմար լինի:

Սերվանտես

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Աֆորիզմներ խելքի մասին
3 ամենաբարի կենդանակերպի նշանները