Ամենամեծ անորոշությունը, որի հետ բախվում են ապագա ծնողները՝ կայանում է նրանում, որ անհնար է իմանալ, թե ինչպիսի տեսք կունենա երեխան: Թվում է թե դրա համար պետք է օժտված լինես ապագան տեսնելու ունակությամբ: Բայց դա իրականում հնարավոր է: Եվ դա ընդամենը գենետիկայի և հավանականության տեսության հարց է: Ամեն ինչ բավական հետաքրքիր է և բոլորովին էլ բարդ չէ, որքան հնչում է: Համոզվեք ինքներդ:
Գենետիկա
Ամենակարևորը, որ պետք է հասկանալ՝ այն է, որ մեր գենետիկական գաղտնագիրը կազմված է գեների երկու տեսակից՝ դոմինանտ և ռեցեսիվ: Ակնհայտ է, որ որոշակի ֆիզիկական բնութագրեր, որոնք համապատասխանում են դոմինանտ գեներին՝ կժառանգվեն առաջին հերթին: Դրանց թվին են պատկանում՝ մաշկի, աչքերի և մազերի մուգ գույնը, մեծ քիթը, փքված շուրթերը և դեմքի խիտ մազածածկույթը: Ռեցենսիվ գեները՝ հակառակը, պատասխանատու են մաշկի և մազերի բաց գույնի, կապույտ աչքերի և ձախլիկության համար:
Այս ինֆորմացիան ավելի լավ հասկանալու համար նայեք ներքևում բերված օրինակները.
Աչքեր
Ծնողների աչքերի գույնի օգնությամբ հեշտությամբ կարելի է որոշել երեխայի աչքերի գույնը: Առաջին հերթին պետք է նշել, որ եթե նույնիսկ երկու ծնողներն էլ ունեն միևնույն աչքի գույնը (օրինակ շագանակագույն կամ կանաչ), ապա 75% հավանականությամբ երեխայի աչքի գույնը կլինի այդ գույներից մեկը: Բացառություն են՝ երկու կապուտաչյա ծնողները: Այս դեպքում, որ երեխան կունենա կապույտ աչքեր՝ հավանականությունը մի ամբողջ 99% է:
Մյուս հնարավոր կոմպինացիաները կարող եք տեսնել ներքևում բերված աղյուսակում.
Այժմ դուք ավելի մեծ պատկերացում ունեք, թե ինչպիսի տեսք կունենա Ձեր փոքրիկը: Բայց չմոռանաք ամենագլխավորը, որպեսզի նա լինի առողջ և սիրված: